Արմինֆո. Համաշխարհային բանկի կանխատեսմամբ, Հայաստանի ՀՆԱ-ում պետական պարտքի մասնաբաժինը 2018 թվականին կկազմի 56.6%, 2019-ին`55.4%, իսկ 2020-ին`55%: Այս մասին է նշվում ՀԲ «Հայաստանի մակրոտնտեսական զարգացումը» հոկտեմբերյան զեկույցում:
Հիշեցնենք, որ ՀԲ նախորդ կանխատեսումների համաձայն, Հայաստանի պետական պարտքի մասնաբաժինը 2018 թվականին պետք է կազմեր 59.6%, իսկ արտաքին պարտքի մասնաբաժինը`48.4%, 2019-ին համապատասխանաբար նվազելով մինչև 59.3% և 48%:
Հիշեցնենք, որ, ըստ փաստացի տվյալների, Հայաստանի ՀՆԱ-ում պետական պարտքի մասնաբաժինը 2016 թվականին կազմել է 56.6%, 2017-ին`58.8%: Հայաստանի պետական պարտքը 2017 թ.-ին ավելացել է 15.3%, հասնելով 6.8 մլրդ դոլարի (3.3 տրիլիոն դրամ), այդ թվում, արտաքին պարտքի աճը կազմել է 14.6%, մինչև 5.5 մլրդ դոլար (2.7 տրիլիոն դրամ), իսկ ներքին պարտքի աճը` 18.2%, մինչև 1,3 մլրդ դոլար (619,5 մլրդ դրամ): Այդ ժամանակահատվածում, Հայաստանում աճող պետական պարտքը և շարունակվող միգրացիան խորացրեցին բնակչության մեկ շնչի հաշվով պարտքի բեռը`2 հազարից մինչև 2,3 հազար դոլար (2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ), որից 1,8 հազար դոլարը կազմում է արտաքին պարտքը: Հաշվի առնելով միգրացիայի իրական մասշտաբը, մեկ շնչի հաշվով պետական պարտքի բեռը շատ ավելի մեծ կարող է լինել (ըստ վիճակագրության, 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը կազմել է 2.973 միլիոն, նախորդ տարվա 2,986 միլիոնի փոխարեն): 2017 թ. ոսկու և արժութային պահուստների միջոցով արտաքին պարտքի ծածկույթի աստիճանը նվազել էր`45,9% -ից մինչև 39,6%, քանի որ արտաքին պարտքը զգալի աճել էր, պաշարներն աննշան նվազել:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |