Երեթշաբթի, 30 Հոկտեմբերի 2018 10:41
Ալեքսանդր Ավանեսով

Նիկոլ Փաշինյան. Հեղափոխությունն անհնարին կլիներ, եթե ինժեներական գործի այսպիսի վերածնունդ չլիներ Հայաստանում

Նիկոլ Փաշինյան. Հեղափոխությունն անհնարին կլիներ, եթե ինժեներական գործի այսպիսի վերածնունդ չլիներ Հայաստանում

Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հոգաբարձուների և խորհրդատվական խորհուրդների անդամների հետ, որոնց թվում են առաջատար գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Ինձ համար խորհրդանշական է խոսել այս ամբիոնից, որովհետև նորարարություն կամ ինովացիա  ասելով մարդիկ հաճախ նկատի են ունենում տեխնիկական ոլոտը կամ մերձտեխնիկական ոլորտը: Բայց կարծում եմ նորարարություն, ինովացիա հասկացությունը վերաբերվում է ամեն ինչին. սկսած քաղաքականությունից, շարունակած կրթությունով ու կառավարման համակարգերով և ավարտած տեխնիկական առաջընթացով: Ի վերջո ի՞նչ է նորարարությունը: Նույն բանը ավելի լավ ու ավելի արդյունավետ անելու արվեստը: Նախկինում անհայտ և անհնարին թվացող նպատակներ ձևակերպելու, առաջադրելու և դրանք կյանքի կոչելու արվեստը: Մտածողության նոր հարթության կրողները նրանք են, ահա, ովքեր փակուղու մեջ շատ պարզորոշ ելք են տեսնում, անհնարինությունը ընկալում են որպես բացառիկ հնարավորություն: Հենց այսպիսի մարդիկ են ստեղծում քաղաքական, տնտեսական, տեխնիկական և տեղեկատվական նորարարություններ: Եվ այսպիսի մարդիկ միշտ էլ եղել են մեր երկրում. ի վերջո Հայաստանը համարվել է խորհրդային երկրների, Խորհրդային միության սիլիկոնյան հովիտը, որտեղ ստեղծվել է խորհրդային «Նաիրի-2» առաջին համակարգիչը, որն առաջիններից էր նաև աշխարհում:  Այդպիսի մարդիկ այսօր ավելի շատ են Հայաստանում և նրանց շնորհիվ մենք մի երկիր ենք, որ իր ուրույն տեղն է զբաղեցնում ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզի վրա: Վերջին յոթ տարվա ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում աճել է հինգ անգամ և շարունակում է աճել տարեկան մոտ 25%-ով:  Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կրթական ծրագրի մի օրինակ է, որ արդեն իսկ վերածվել է հայկական գլոբալ բրենդի՝ իր տարածումը գտնելով այնպիսի ծանրակշիռ երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Ռուսաստանը, Գերմանիան: Միաժամանակ մենք դպրոցահասակ երիտասարդներին հնարավորություն ենք ընձեռում ռոբոտաշինություն ուսումնասիրել ԱՐՄԱԹ լաբորատորիաներում: Ինտերնետն այսօր հասանելի է Հայաստանի բնակչության մեծամասնությանը բոլոր մարզերում: Եվ թույլ տվեք ասել, որ տեխնոլոգիական և նորարարական այս փոփոխությունների ֆոնին էր, որ Հայաստանում հնարավոր եղավ քաղաքական նորարարությունը՝ աշխարհում աննախադեպ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը, որ մեր երկրում տեղի ունեցավ սույն թվականի ապրիլ-մայիսին: Նկատի ունեմ՝ հեղափոխությունն անհնար կլիներ, եթե Հայաստանում ինտերնետ ցանցն այդքան զարգացած չլիներ: Հեղափոխությունն անհնարին կլիներ, եթե ինժեներական գործի այսպիսի վերածնունդ չլիներ Հայաստանում, եթե տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այսքան շատ քաղաքացիներ և երիտասարդներ ներգրավված չլինեին, որոնք ունեն ինտելեկտուալ, ֆինանսական և քաղաքացիական անկախություն: Հեղափոխությունն անհնար կլիներ, եթե Թումո կենտրոնի նման կենտրոնների միջոցով մեր դպրոցականները վաղուց ճեղքած չլինեին շարքային աշակերտի հնամենի կաղապարը: Ի դեպ, մի քանի անգամ ասել եմ, որ հեղափոխության վճռական գործոններից մեկը կանանց մասնակցության աննախադեպ բարձր մակարդակն էր քաղաքական գործընթացներին: Եվ այս ֆոնին ուզում եմ մի վիճակագրություն բերել. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կանանց միջին ներգրավվածությունն աշխարհում 10 տոկոս է: Հայաստանի ՏՏ ոլորտում կանայք ներգրավված են աշխարհի միջինից ավելի քան երեք անգամ ավելի՝ շուրջ 33 տոկոս: Սա բավականին խոսուն թիվ է: Եվ այսպիսով, թույլ տվեք ասել, որ հայ ժողովուրդն ապացուցեց, որ նորարար ժողովուրդ է, որովհետև մեր երկրում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը համաշխարհային մակարդակի քաղաքական նորարարություն էր: Ահա գլոբալ այս փոփոխությունների ֆոնին ուզում եմ հատուկ նշել ՖԱՍԹ հիմնադրամի նորարարական գործունեությունը, որի նախաձեռնությամբ այսօր հավաքվել ենք այստեղ՝ քննարկելու ոլորտի զարգացման հեռանկարները: Այն յուրատեսակ հարթակ է, որ իր հովանու ներքո միավորում է կրթական կազմակերպությունների, առաջատար ՏՏ ընկերությունների ու մասնագիտական միավորումների, ինչպես նաև կապի օպերատորների՝ փորձելով Հայաստանը դարձնել նորարարության աշխարհի առաջատարներից:  Սա շատ հավակնոտ նպատակ է, և ես շատ ուրախ եմ, որ հենց այսպիսի նշաձող է սահմանվել: Հայաստանում ոլորտի առկա ներուժը մեզ հնարավորություն  է տալիս ծրագրեր իրականացնել ինչպես սփյուռքի մեր հայրենակիցների, միջազգային կազմակերպությունների, այնպես էլ, ինչու ոչ, ոլորտի հսկաների հետ: Մենք սթարթափ ծրագրեր ենք իրականացնում՝ ստեղծելու էկոհամակարգեր, ինկուբատորներ, այդ թվում կայուն զարգացման լաբորատորիաներ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի հիմնական շեշտադրումն էլ էր թվային տեխնոլոգիաները՝ աջակցելու ոլորտում կանանց և երիտասարդության ներգրավմանը: րհեստական բանականությունը, բլոկչեյն տեխնոլոգիաները, կիբերան­վտան­գությունը, կիսահաղորդչային տեխնոլոգիաները մեր առաջնահերթություններն են: Մենք հանձնառու ենք էլ ավելի ընդլայնելու մեր համագործակցությունը մեր գործընկերների հետ: Եվ դա պետք է անենք նաև ձեր օգնությամբ՝ նման ֆորումները որպես հարթակ օգտագործելով՚, - ասել է վարչապետի պաշտոնակատարը:

 

Նա նաև ընդգծել է, որ թվային այս դարաշրջանում, ֆիզիկական սահմանների դերը գնալով նվազում է: «Սա հատկապես արդիական է Հայաստանի համար: Մեր հարևանների վարած քաղաքականության, ինչպես նաև համաշ­խարհային քաղաքական շահերի բախման հետևանքով մենք, կարելի է ասել, բնակվում ենք մի կղզում, որի «ելքը դեպի բաց ծով», այսինքն՝ դեպի արտաքին աշխարհ, ապահովվում է մեծապես հենց բարձր տեխնոլոգիաների միջոցով: Ուստի շատ կարևոր է, որ մենք այդ ելքը գնալով էլ ավելի ընդլայնենք:  Ինչպես ասել է տեխնոլոգիական ոլորտի հսկաներից մեկը՝ Սթիվ Ջոբսը, նորարարությունը տարանջատում է առաջնորդին՝ հետևորդից: Այստեղ ներկա մարդիկ անհատական մակարդակում արել են այդ քայլը՝ նորարարության միջոցով՝ հետևորդից դարձել են առաջնորդ: Մեր հավաքական խնդիրն ըստ այդմ ակնհայտ է դառնում. միասին, իրար հետ մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը հետևորդ երկրից վեր ածել առաջնորդ երկրի: Եվ համոզված եմ. միասին դա մենք անպայման կանենք», - համոզմունք է հայտնել Նիկոլ Փաշինյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
ՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջեՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերին
2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ
Փորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներինՓորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին
Աբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվինԱբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին
Փորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոսՓորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոս
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմՀայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Երևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանըՖինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանը
Mobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկըMobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. ՍիմոնյանԵրևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. Սիմոնյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին
Արդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժԱրդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժ
Հայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակովՀայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով
ՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ովՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ով
Binance-ն գործարկում է Binance-ն գործարկում է "Կրիպտոդպրոց" առցանց նախագիծը՝ Հայաստանի օգտատերերի համար
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիաԳյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումԷկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում
Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համարՎասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
Հայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտումՀայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտում
Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվինՀայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom ArmeniaԲնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ՎաշինգտոնումՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ
Գոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն էԳոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն է
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
30.04.2024
RUB4.16-0.01
USD388.000.19
EUR416.210.59
GBP486.550.66
CAD283.50-0.55
JPY24.73-0.15
CNY53.580.02
CHF425.720.26