Երեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2018 15:34
Ալեքսանդր Ավանեսով

Ալավերդու պղնձաձուլական գործարանում ստուգումն իրականացվել է տարեկան պլանային ստուգման շրջանակներում և կրել է օրինական բնույթ

Ալավերդու պղնձաձուլական գործարանում ստուգումն իրականացվել է տարեկան պլանային ստուգման շրջանակներում և կրել է օրինական բնույթ

Արմինֆո.Ալավերդու պղնձաձուլական գործարանում ստուգումն իրականացվել է տարեկան պլանային ստուգման շրջանակներում և կրել է օրինական բնույթ: Այդ մասին ասվում է «Արմենիան քափըր փրոգրամե ՓԲ ընկերության կողմից Ալավերդու պղնձաձուլարանի փակման պատճառների մասին հայտարարության վերաբերյալ ՀՀ բնապահպանության և ընդերքի Տեսչական մարմնի պարզաբանման մեջ:

 

<Ալավերդու ձուլարանի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ «Արմենիան քափըր փրոգրամե ՓԲ ընկերության հայտարարության մեջ, որպես գործարանի փակման պատճառներից մեկը, նշվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի Տեսչական մարմնի իրականացրած ստուգման արդյունքները: Հայտարարության անհստակ ձևակերպումները շատերի մոտ շփոթմունք են առաջացրել և տպավորություն ստեղծել, թե Տեսչական մարմինը հանձնարարել է դադարեցնել ձուլարանի գործունեությունը, ուստի հարկ ենք համարում Տեսչական մարմնին վերաբերող մասով հանրությանը տրամադրել որոշակի պարզաբանումներ:

 

Ընկերության պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորապես, առանձնացված է Տեսչական մարմնի գործունեությանն առնչվող երկու գործոն՝ սահմանված տուգանքի չափը և մոտ երկամսյա ժամկետում արտանետումները նվազեցնելու վերաբերյալ հանձնարարության կատարման անհնարինությունը:

 

1) Նախ նշենք, որ ստուգումն իրականացվել է Տեսչական մարմնի համար սահմանված՝ տարեկան պլանային ստուգման շրջանակներում: Այսինքն՝ Տեսչական մարմինն ուներ պարտավորություն ընթացիկ տարում Ալավերդու ձուլարանում իրականացնել ստուգում: Ստուգման գործընթացը, այդ թվում վնասի հաշվարկի մեխանիզմը խստորեն կանոնակարգված է օրենսդրական ակտերով, և Տեսչական մարմինը չունի հայեցողականություն ստուգվող բաղադրիչների ընտրության (ծծմբի անհիդրիդ, պղնձի օքսիդ, անօրգանական փոշի և այլն) կամ վնասի չափը հաշվարկելու հարցում և պարտավոր է առաջնորդվել օրենսդրությամբ սահմանված թույլատրելի արտանետումների չափաքանակներով և լիազոր մարմնի կողմից (ՀՀ բնապահպանության նախարարություն) ընկերությանը տրված թույլտվության պայմաններով: Ստուգմամբ վեր հանված խախտումների արդյունքում սահմանվել է 300 հազար դրամի չափով վարչական իրավախախտման տուգանք և մոտ 378 միլիոն դրամի չափով՝ շրջակա միջավայրին պատճառված վնաս, որը հաշվարկվել է ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումներով սահմանված վնասի հաշվարկման բանաձևերի միջոցով: Վարչական իրավախախտման տուգանքի և շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման պահանջին զուգահեռ ընկերությանը ներկայացվել է հանձնարարություն արտանետումների ծավալները հասցնել լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության պայմաններին, ինչը ևս տեսչական մարմնի համար պարտականություն է, և այս հարցում մենք ևս չունենք հայեցողական մոտեցման հնարավորություն, քանի որ թույլտվություն տրամադրող մարմինը Տեսչական մարմինը չէ և չի կարող սեփական հայեցողությամբ փոփոխել ընկերությանը տրված թույլտվության պայմանները, այլ պարտավոր է ստուգել թույլտվության պայմանների պատշաճ իրականացումը և պարտավորեցնել դրանք պահպանել: Գործող օրենսդրության համաձայն՝ արտանետումների ծավալների և առհասարակ թույլտվության պայմանների ցանկացած փոփոխություն կարող է իրականացվել բացառապես լիազոր մարմնի՝ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:

 

2) Սույն թվականի օգոստոսի 13-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 2012-2017 թվականների ընթացքում պարտավոր էր թույլտվության մեջ ամրագրված գործողությունները կատարելու միջոցով աստիճանաբար նվազեցնել հիմնական բաղադրիչների արտանետման ծավալները (թույլտվության տեքստը կցված է): Օրինակ՝ արտանետվող ծծմբային անհիդրիդի արտանետման քանակը հեռացվող գազերի մաքրման համակարգի ներդրման միջոցով մինչև 2016 թվականի հոկտեմբերի 1-ը պետք է նվազեցվեր 50 տոկոսով, իսկ մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը՝ 90 տոկոսով: Նմանատիպ միջոցառումներ էին նախատեսվել նաև այլ նյութերի արտանետումների համար: Ընկերությունը, որպես ոլորտում պրոֆեսիոնալ գործունեություն իրականացնող կազմակերպություն, ստանձնել է այդ բոլոր պարտավորությունները՝ համաձայնելով թույլտվության պայմանների հետ և չի առարկել դրանց իրատեսական լինելու հարցում: Այնուհանդերձ, ընկերությունը չի կատարել անհրաժեշտ գործողություններ կամ դրանք եղել են խիստ անարդյունավետ, ինչի արդյունքում փաստացիորեն նույնիսկ փոքր չափով չեն ապահովվել թույլտվությամբ սահմանված պայմանները: 

 

Ավելին, նախքան արտանետումները նվազեցնելու վերաբերյալ հանձնարարականի տրամադրումը, Տեսչական մարմինը սեփական նախաձեռնությամբ դիմել է «Արմենիան քափըր փրոգրամե ՓԲ ըկերությանը՝ առաջարկելով համաձայնեցնել ընկերությանը տրվելիք հանձնարարականի առանձին բաղադրիչներ, որպեսզի դրանք լինեն իրատեսական և իրականանալի, սակայն ընկերության ներկայացուցիչները պնդել են, որ արտանետումները օրենսդրության և իրենց տրված թույլտվության պահանջներին համապատասխանեցնելը անհնարին է և հարցի միակ լուծումը նոր գործարանի կառուցումն է: 

 

Այս պայմաններում Տեսչական մարմինն անիմաստ է համարել արտանետումները նվազեցնելու վերաբերյալ երկարաժամկետ հանձնարարականներ տրամադրելը և փոխարենը ընկերությանն առաջարկել է Ալավերդիում կազմակերպել հանրային քննարկում և հասարակությանը ներկայացնել ամբողջ ճշմարտությունը, ինչն էլ տեղի ունեցավ սույն թվականի հոկտեմբերի 1-ին: Արտանետումները նվազեցնելու վերաբերյալ հանձնարարականում մոտ երկամսյա ժամկետի տրամադրումը պայմանավորված է նաև նրանով, որ օրենքի համաձայն այդ ժամկետի ավարտից հետո Տեսչական մարմինն իրավասու է իրականացնել վերստուգում՝ պարզելու համար հանձնարարականի կատարման ընթացքը և ըստ իրավիճակի կարող է հաջորդիվ հանձնարարականներ տրամադրել: 

 

Տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կոռեկտությունից ելնելով՝ մենք զերծ ենք մնում ընկերության գործունեությանն առնչվող մանրամասներ հաղորդելուց, որոնք հանդիսանում են գործարանի փակման իրական պատճառներ: Միաժամանակ, ընկերությանը հորդորում ենք պետական մարմիններին և մասնավորապես Տեսչական մարմնին չվերագրել սեփական անարդյունավետ գործունեության հետևանքով գործարանի աշխատանքները դադարեցնելու պատճառները, այլապես մենք կնախաձեռնենք ևս մեկ հանրային քննարկում՝ առավել լայն օրակարգային հարցերով>,-ասվում է պարզաբանման մեջ:

 

Ավելի վաղ Vallex Group-ը հանդես էր եկել Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքի դադարեցման պատճառների վերաբերյալ պարզաբանմամբ: Տեղեկատվության համաձայն՝ 2018թ.  հոկտեմբերի 19-ից կասեցվել  են «Էյ-Սի-Փիե ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքները (Ալավերդիում պղնձարտադրությունն իր 250-ամյա պատմության ընթացքում կանգ է առել չորս անգամ): «Էյ-Սի-Փիե ընկերության գործունեության կասեցման պատճառները մի քանիսն են. 2017թ. հոկտեմբերի 1-ից, չնայած ծծմբային անհիդրիդի տարեկան 5,600 տոննա սահմանային թույլատրելի սահմանաչափի թույլտվությանը, Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումների ծավալը մթնոլորտ կազմել է տարեկան շուրջ 38,000 տոննա: Վերոնշյալ արտանետումների դիմաց 2017թ. արդյունքներով Ընկերությունը ՀՀ Պետական բյուջե է վճարել 323 մլն ՀՀ դրամ, իսկ 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսների աշխատանքի արդյունքներով՝ 340 մլն ՀՀ դրամ: Նշված գումարների մի մասն օրենքով սահմանված կարգով վերադարձվել է հարակից համայնքներին՝ որպես բնապահպանական վնասների փոխհատուցում։ Ընդ որում, նշված արտանետումների պատճառը տեխնոլոգիական է, որի լուծման միակ տարբերակը խոշոր ներդրումներ պահանջող ժամանակակից տեխնոլոգիական պղնձաձուլական կոմբինատի կառուցումն է՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանի բազայի վրա: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018թ. օգոստոս ամսին Ընկերությունում իրականացրած ստուգման արդյունքում Ընկերությանը ներկայացվել է 380 մլն  դր. լրացուցիչ տուգանքի ակտ, որը վերաբերում է 2015թ. հուլիսից մինչև 2018թ. հուլիս ընկած ժամանակահատվածի արտանետումներին: Նույն ակտի հիմքով տրված հանձնարարականով Ընկերությունից պահանջվում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 25-ը արտանետումների քանակը նվազեցնել 90%-ով: 

 

Ներկա պահին պղնձաձուլարանում շահագործվող սարքավորումներով և տեխնոլոգիաներով հնարավոր չէ իրականացնել ծծմբային անհիդրիդի կորզում: Արտանետումների կորզումն իրականացնելու համար պահանջվում է պղնձաձուլական համալիրի ներսում քիմիական արտադրության ստեղծում: Նկատի ունենալով մեր երկրում լեռնահանքային ու պղնձարտադրության առկա իրողությունները` «Վալլեքսե խումբը բազմիցս հայտարարել է, որ բնապահպանական առումով անվտանգ ժամանակակից պղնձարտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ է նոր գործարան, որի կառուցման ուղղությամբ ընթացել են բանակցություններ չինական <> ընկերության հետ: Չինական ծրագրով նոր գործարանի կառուցման ծրագիրը գտնվում է մշակման փուլում: Դրա կառուցումը հատկապես նպատակահարմար կլիներ իրականացնել Ալավերդու պղնձաձուլարանի տարածքում, որտեղ առկա են անհրաժեշտ բոլոր հարթակներն ու ենթակառուցվածքները:  Այս պահին կարող ենք ասել, որ չինական կողմի հետ բազմաթիվ հանդիպումների ու երկարատև բանակցությունների արդյունքում առկա է նոր պղնձաձուլական գործարանի ստեղծման ծրագրի իրագործման մասով դրական տեղաշարժ: Ընդ որում, վերոնշյալ բարդ ծրագրի իրականացման գործում էական է կառավարության դերակատարությունն ու իր լիազորությունների շրջանակներում աջակցությունը, որին միտված էլ կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ:

Միաժամանակ տեղեկացվում է որ Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման նպատակով ՎՏԲ բանկից ներգրավված վարկային միջոցների դիմաց ՎՏԲ Բանկը պահանջել է գրավադրել իր վարկի գծով այլ երաշխավորությունների հետ մեկտեղ նաև «Էյ-Սի-Փիե ընկերության ակտիվներն ու բաժնետոմսերը, սակայն վերջիներիս հետ կապված Բանկի գրավի իրավունքի իրացման իրավական գործընթացներ դեռևս չեն իրականացվել: Տեղեկացվում է նաև, որ Կառավարության հետ բոլոր տեսակի հանդիպումների նպատակն է եղել գտնել լուծումներ, որոնք շահավետ են բոլոր շահագրգիռ կողմերի և առաջին հերթին մեր երկրի քաղաքացիների համար: Հաշվի առնելով վերը նշվածը և գործարանի հետագա շահագործման հետ կապված վերոնկարագրյալ խնդիրները, Ընկերությունը  կայացրել է դժվարին որոշում՝ կասեցնել պղնձաձուլարանի գործունեությունը և ըստ այդմ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով ու պայմաններով գործատուի նախաձեռնությամբ լուծել աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը: 

 

Նշենք, որ «Վալլեքս Գրուպե ՓԲԸ (Vallex Group) հիմնադրվել է 1998 թվականին և միավորում է 20 դուստր և փոխկապակցված ընկերություններ: Դրանց թվում են «Թեղուտե ՓԲԸ-ն, որն ստեղծվել է 2006 թվականին, բաժնետոմսերի լրիվ փաթեթը պատկանում է կիպրոսյան «Թեղուտ Ինվեսթմենթս Լիմիթիդե ՓԲԸ-ին, որի քվեարկող բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է «Արմենիան քոփր Փրոգրամե ՓԲԸ-ին, որի սեփականատերը Վալերի Մեջլումյանն է, ինչպես նաև` «Բեյզ Մեթըլսե ՓԲԸ-ն, որը շահագործում է Արցախի  Մարտակերտի շրջանում գտնվող Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրը, «Armenian Copper Programmeե ՓԲԸ (ACP), որը շահագործում է Ալավերդու պղնձաձուլման կոմբինատը, որտեղ արտադրվում է սև պղինձ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
IBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանաIBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանա
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գներըԻրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գները
Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBankԱնմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
Համաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերըՀամաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերը
Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետՀայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետ
Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարարՀայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարար
Audi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ովAudi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ով
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ովՀամաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ով
ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշովԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով
Հայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներումՀայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներում
Փաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասինՓաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասին
ՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքովՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքով
Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել "օդի հարկի" արտոնությունից, կստանան այդ իրավունքը
ՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծ
Նախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասինՆախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասին
Ռուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարիՌուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարի
Իդրամն ամփոփում է 2025 թվականըԻդրամն ամփոփում է 2025 թվականը
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ովՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ով
2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Մտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանըՄտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովին
Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամիՀայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամի
Հայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծըՀայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծը
Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքերՌոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքեր
Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը 
Թրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքներըԹրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքները
Volkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ովVolkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ով
Հայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել էՀայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել է
Թրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համարԹրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համար
ԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբ
Հայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճըՀայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճը
Հայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրել
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ով
Տեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններումՏեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններում
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
Մասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանաՄասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանա
Mercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ովMercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ով
Հայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունըՀայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունը
Զբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքներըԶբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքները
Հայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել էՀայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել է
Հայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնինՀայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնին
Համաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանումՀամաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանում
2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է  7,4%-ից մինչև 8,3%2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է  7,4%-ից մինչև 8,3%
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտներըՀայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտները
ԵՏՀ խորհուրդը մաքսատուրքերի դրույքաչափեր է սահմանել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների համարԵՏՀ խորհուրդը մաքսատուրքերի դրույքաչափեր է սահմանել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների համար
Հայ փորձագետը բարձրացնում է TRIPP Route նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցերՀայ փորձագետը բարձրացնում է TRIPP Route նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցեր
ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականը Համագործակցության վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծըԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականը Համագործակցության վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծը
Հայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների միագումար ծախսերը. Նարեկ ԿարապետյանՀայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների միագումար ծախսերը. Նարեկ Կարապետյան
Հայաստանի մայրաքաղաքում 1 մլրդ դոլար ընդհանուր գումարի 18 ներդրումային ծրագիր է իրականացվումՀայաստանի մայրաքաղաքում 1 մլրդ դոլար ընդհանուր գումարի 18 ներդրումային ծրագիր է իրականացվում
«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները
Ադրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց ՀայաստանԱդրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց Հայաստան
Վրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ովՎրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ով
Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%
Նավթի գները բարձրանում ենՆավթի գները բարձրանում են
Ֆլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքումՖլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքում
ՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտներըՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտները
Goldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլարGoldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլար
Ռուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծերՌուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծեր
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
14.01.2026
RUB4.840.01
USD380.33-0.50
EUR443.24-1.04
GBP511.62-1.32
CAD273.87-0.44
JPY23.97-0.01
CNY54.54-0.05
CHF474.82-2.17