Արմինֆո.Եվս մեկ աշնանային առաջարկ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ից: Ինչպես տեղեկացրել է Ընկերության մամուլի ծառայությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է բջջային սարքերի ապառիկ ձեռքբերում՝ 0% դրույքով, 0% կանխավճարով և 0% սպասարկման վճարով:
Աղբյուրի համաձայն, ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում «Ինեկոբանկ»-ի միջոցով ապառիկ եղանակով կարելի է գնել բջջային սարքեր, տարեկան 0% դրույքով և առաջին 12 ամսվա ընթացքում առանց սպասարկման վճարի:
Պայմանները հետևյալն են`Կանխավճար՝ 0%, Տարեկան դրույք՝ 0%, Ամսական սպասարկման վճար (առաջին 12 ամսվա ընթացքում)՝ 0%, Ամսական սպասարկման վճար (հաջորդ 24 ամսվա ընթացքում)՝ 1.3%, Վարկի սահմանաչափ՝ 50 000 - 1 500 000 դրամ, Վարկի ժամկետ՝ 36 ամիս:
Առաջարկը գործում է մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից ցանկացածը:
Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար կարելի է միանալ Ֆեյսբուքում` https://www.facebook.com/MTSArmenia/ հղմամբ:
Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am