Արմինֆո.Արդեն վրա է հասել Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման ժամանակը: Այս մասին նոյեմբերի 7-ին երկրի խորհրդարանում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, 2019 թվականի Պետական բյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ընթացքում:
Նրա խոսքերով, արդեն 28 տարի խոսվում է այդ համակարգի ներդրման մասին, և եթե չսկսենք դրա ներդրումը, ապա կանցնի ևս 28 տարի: Այդ համակարգը կլուծի առողջապահական համակարգում առկա բազմաթիվ խնդիրներ: Այս առնչությամբ բանախոսն առաջարկում է եկամտահարկի ակնկալվող նվազեցումից փրկված միջոցներն ուղղել առողջապահական ապահովագրության համակարգին:
Համաձայնելով բանախոսի փաստարկներին, ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը միաժամանակ ընդգծել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել պետական բյուջե մուտքագրված եկամուտները, ապա լուծել բոլոր մյուս խնդիրները: Մանավանդ, որ հարկային օրենսգրքում ակնկալվող փոփոխությունները կարող են հանգեցնել հարկերի վճարումների 27-28 մլրդ դրամով կրճատման: «Բայց հարցը կարելի է քննարկել», - ասել է Ֆինանսների նախարարի պաշտոնակատարը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |