Արմինֆո.<Վեոլիա Ջուր> ընկերության դեմ ներկայացված մեղադրանքը կեղծ և անհիմն է: Այդ մասին ասվում է ընկերության՝ ԱրմԻնֆո ստացված հայտարության մեջ:
<<Վեոլիա Ջուր> ընկերությունը, որպես 160-ամյա փորձառություն ունեցող <Վեոլիա Գրուպ> ընկերության մասնաճյուղ, իր բաժանորդներին մատուցվող ծառայությանների որակը և անվտանգության բարձր չափանիշներն ու գնումների կանոններն ապահովելու նպատակով իրականացնում է հստակ քաղաքականություն, պայմանագրային հարաբերություններ հաստատելով այնպիսի հուսալի և կայացած ընկերությունների հետ, որոնք կարող են համապատասխան ոլորտներում ցուցաբերել պահանջվող փորձառություն և ներկայացնել գործունեության հարուստ պատմության համոզիչ ապացույցներ:
Համաշխարհային առաջատար Օպերատորի մաս կազմող «Վեոլիա Ջուրե ՓԲԸ-ից ակնկալվում է միջազգային լավագույն պրակտիկայի հնարավորինս լայն կիրառություն և առկա տեխնոլոգիաների ապահովում: Դրանով պայմանավորված, ընկերությունը նպատակամղված է իր գործունեության մեջ օգտագործել առավել բարձր դասի ապրանքներ և ժամանակակից տեխնոլոգիաներ՝ ի շահ երկրի եւ բաժանորդների:
<Վեոլիա Ջուր> ընկերությունն ամենաբարձր պատասխանատվությունն է ստանձնել իր բաժանորդների հանդեպ եւ այդ իսկ պատճառով երբեք զիջումների չի գնա Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման ծառայությունների անվտանգությանը և ջրի որակի ապահովմանը վերաբերող հարցերում:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը, ըստ որի <Վեոլիա Ջուր> ընկերությունը <չարաշահում է գերիշխող դիրքը>, մեզ համար անակնկալ է: <Վեոլիա Ջուր> ընկերության դեմ ներկայացված մեղադրանքը կեղծ և անհիմն է:
<Վեոլիա Ջուր> ընկերությունն իր գործունեությունում մշտապես առաջնորդվում է ՀՀ-ի օրենքների պահանջներով: Ընկերությունը ցավում է, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից տվյալ որոշումն ընդունվել է առանց Ընկերության կամ վերջինիս ղեկավարությունից որեւէ մեկի ներկայության: <Վեոլիա Ջուր> ընկերությունը բողոքարկելու է այս որոշումը, օգտվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության ընձեռած բոլոր հնարավորություններից>,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |