Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է Համաշխարհային բանկի ծրագրերի ղեկավար Ժենիվև Բոյեղուիի գլխավորած թիմի հետ՝ քննարկելու Հայաստանի առաջիկա զարգացման քաղաքականության գործառնության կառուցվածքը։
Նախարարի պաշտոնակատարը առաքելության առաջարկով ներկայացրել է Հայաստանի կառավարության մոտեցումները մրցակցային միջավայրի բարելավման շուրջ, ինչը, Տիգրան Խաչատրյանի հավաստամամբ, ներկայիս կառավարության առաջնահերթություններից է։ Տիգրան Խաչատարյանն անդրադարձել է նաև պետություն-մանավոր գործընկերության օրենսդրական փաթեթին՝ նշելով, որ այն անցել է մշակման վերջնական փուլը։ Մտքեր են փոխանակվել տվյալ ինստիտուտի արդյունավետ գործարկման կառուցակարգային պահանջների շուրջ: Ներկայացվել են օտարերկրյա ներդրումների պաշտպանությանն ուղղված օրենսդրական քայլերը։ Կողմերը քննարկել են նաև Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքը, անդրադարձել ՀԲ-ի «Գործարարություն 2019ե զեկույցում Հայաստանի առաջխաղացմանը, արձանագրած հաջողություններին և այն բացերին, որոնց շտկումը կբարելավի երկրի դիրքերը զեկույցում։ Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ հենց մուտքերի և մրցակցային պայմանների բարելավումը, կոռուպցիայի բացառումը կարող են խթանել երկրում բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրի ձևավորմանը։
Տիգրան Խաչատրյանը Համաշխարհային բանկի թիմի հետ քննարկել է նաև նախատեսվող հարկային բարեփոխումները՝ հատկապես բիզնեսի վրա ազդեցության տեսանկյունից: Ներկայացվել են նաև եկամտահարկի նվազեցման ուղղությամբ կառավարության մոտեցումները։
Համաշխարհային բանկի (ՀԲ) Doing Business- ի վարկանիշային աղյուսակում (2019) ընդգրկված աշխարհի 190 երկրների շարքում Հայաստանը բարձրացել է 47-րդ տեղից մինչև 41-րդ տեղը, բարելավելով իր դիրքերը 6 կետով: Այս մասին հոկտեմբերի 31-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութրոն: Դրական արդյունք գրանցվել է, մասնավորապես՝ «Ձեռնարկությունների ստեղծումե վարկանիշի ցուցանիշի բարելավման շնորհիվ, ինչպես նաև <Միացում էլեկտրահաղորդման ցանցին> ցուցանիշով՝ զբաղեցնելով 17-րդ տեղը: «Մինորիտար բաժնետերերի պաշտպանությունե ցուցիչիով Հայաստանը բարելավել է իր արդյունքները 51 դիրքով՝ կարգավորելով սեփականաշնորհման կառուցվածքը և վերահսկողության մեխանիզմները և պահանջելով ավելի բարձր կորպորատիվ թափանցիկություն: Հայաստանը կարողացավ առաջ շարժվել «Հարկումե ցուցիչով, նման վարչական միջոցներ ստեղծելով, որոնց արդյունքում պարզեցվել են ԱԱՀ-ի, շահութահարկի և եկամտահարկի վճարման գործընթացները: Կառավարության նախաձեռնած միջոցառումների արդյունքում բարելավվել է նաև հարկային մարմինների էլեկտրոնային կառավարման համակարգը: Իսկ վերջին` հինգերորդ ցուցիչը, որն օգնում է բարելավել երկրի դիրքերը Doing Business- ի վարկանիշում, կապված պայմանագրերի կատարման ապահովման հետ, ըստ որի՝ Հայաստանն զբաղեցրել է 24-րդ տեղը: «Բայց կան դիրքեր, որտեղ Հայաստանի դիրքերը բարելավման կարիք ունենե, - ընդգծել է ՀԲ գրասենյակի ղեկավարը: Մասնավորապես, այս համատեքստում նա նշել է «Շինարարության թույլտվության ձեռքբերումըե ցուցիչը, որտեղ Հայաստանն զբաղեցնում է 98-րդ տեղը, վարկերի տրամադրման պայմաններով երկիրն զբաղեցնում է 44-րդ տեղը, իսկ «Անվճարունակության հարցերով (սնանկության կարգ)ե զբաղեցնում է 95-րդ տեղը:
Նշենք, որ Համաշխարհային բանկի վերլուծաբանների խումբն ամեն տարի 190 երկրներում անցկացնում է հետազոտություններ`բարենպաստ բիզնես պայմանների վերաբերյալ: Վերլուծությունը կատարվում է 10 ցուցիչների հիման վրա: Վերլուծությունը ներկայացվում է զեկույցում, որը սովորաբար հրապարակվում է «The Quarterly Economics of Economicsե ամսագրում: