Արմինֆո.Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (VWFA) նախաձեռնությամբ ձևավորված գիտական արշավախումբը 2018 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հետազոտություններ է անցկացրել Հայաստանի մարզերում,
որտեղ զբաղվում են խաղողագործությամբ, մասնավորապես՝ Արարատի, Արմավիրի, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: Ինչպես նոյեմբերի 12-ին ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի փոխտնօրեն Ֆրունզ Հարությունյանը, հայտնաբերվել է խաղողի տեղական՝ կորած համարվող կամ մինչ այժմ անհայտ մոտ 160 տեսակ:
Նրա խոսքով, հայտնաբերված սորտերը պետք է պահպանվեն խաղողի ազգային կոլեկցիոն այգում, ինչպես նաև ուսումնասիրվի դրանց ներուժը՝ արժեքավոր գինեգործության մեջ օգտագործելու համար: <Մենք մտադիր ենք օգտագործել այդ սորտերը միկրոգինեգործության համար, և եթե ստացված գինին մեծ հետաքրքրություն առաջացնի արտադրողների մոտ, կավելացնենք տնկատարածքները>,- պարզաբանել է նա:
Հիմնադրամի փոխտնօրենը նշել է, որ հայ գինեգործներն առավելապես օգտագործում են խաղողի 15 սորտեր գինիների արտադրության համար, այդ թվում՝ <արենի>, <կախեթ>, <ոսկեհատ> և այն: Սակայն, խաղողագործների համար առավել պահանջված է սև խաղողը, և հայտնաբերված նոր սորտերից 2-ը, նրա խոսքով, մուգ միջուկ ունեն, ինչը լուրջ հավելում կլինի հիմնական սորտերին, որոնք օգտագործելով՝ գինեգործները կկարողանան ընդլայնել իրենց արտադրությունը: <Այսօր միջազգային հանրությունը Հայաստանից սպասում է թանկարժեք գինի՝ պատրաստված բացառապես խաղողի տեղական տեսակներից>,- ընդգծել է նա:
Ֆ. Հարությունյանը նշել է, ոև հետազոտությունները կշարունակվեն, և կընդլայնվի աշխարհագրությունը: <Մենք մեծ հույսեր ենք կապում հետազոտության անցկացման հետ, որոնք ուղղված են կենսաբազմազանության պահպանմանը, պակաս տարածված սորտերի պոտենցիալի բացահայտմանը՝ առավել կայուն, մասնավորապես՝ ֆիլոքսերայի նկատմամբ>,- եզրափակել է փորձագետը:
ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2018 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում գինու արտադրությունը կազմել է 5.6 մլն լիտր, ինչը 4,6% -ով պակաս է մեկ տարի առաջվա ցուցանիշից: 2017 թվականի արդյունքների համաձայն՝ արտադրվել է 8.8 մլն լիտր:
ՀՀ Մաքսային ծառայության տվյալներով՝ 2017 թվականին Հայաստանը արտահանել է 2.8 մլն լիտր գինի, տարեկան աճը `50.5%, մաքսային արժեքի՝` 81% -ով, մինչև $ 10.8 մլն աճի դեպքում: