Արմինֆո.«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունե ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը և կազմակերպության ճանապարհային ենթակառուցվածքների առաջատար ինժեներ Արթուր Սանոյանը Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ, Ճանապարհների դեպարտամենտի պետ Իրակլի Կարսելաձեի և պետի տեղակալ Լևան Կուպատաշվիլիի հետ։
Քննարկվել են երկու երկրների միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, «Բարեկամությունե կամրջի կառուցման հետ կապված կազմակերպչական հարցեր։ Կողմերը ներկայացրել են նաև իրենց երկրներում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը, քննարկել են ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները: Վազգեն Պետրոսյանը և Իրակլի Կարսելաձեն պայմանավորվածություն են ձեռք բերել սերտորեն համագործակցել ճանապարհաշինության և ճանապարհների վերականգնման ոլորտներում և իրականացնել փորձի փոխանակում:
Նշենք, որ Բագրատաշենի նոր կամուրջն ունենալու է չորս երթևեկելի գոտի, որն ավելի դյուրին կդարձնի, կբարձրացնի երկու երկրների բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սպասարկման որակը, թույլ կտա խնայել ժամանակ, կապահովի անվտանգ ու հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։ Նոր կամուրջը եզակի է, այն համատեղ ծրագիր է. կամրջի մի մասը կլինի Վրաստանի տարածքում, մյուսը` Հայաստանի: Կամրջի նախագծման, կառուցման աշխատանքները հայկական և վրացական կողմերը ֆինանսավորելու են հավասար չափաբաժիններով։
RUB | 3.93 | 0.08 |
USD | 395.58 | 0.53 |
EUR | 411.09 | 0.63 |
GBP | 496.33 | 2.24 |
CAD | 274.73 | 0.07 |
JPY | 25.23 | 0.03 |
CNY | 54.19 | 0.06 |
CHF | 441.50 | -0.04 |