Արմինֆո. Անկանխիկ շրջանառության աճը մանրածախ առևտրի շրջանառության մեջ գտնվում է երկրի ՀՀ Պետեկամուտների կոմիտեի 2019 թվականի առաջնայնությունների շարքում և համարվում է ստվերային շրջանառության դեմ պայքարի առավել կարևոր գործիք: Այս մասին 13 նոյեմբերի լրագրողներին հայտարարել է ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը:
Ըստ Փաշայանի, Հայաստանի գրեթե բոլոր քաղաքացիներն ունեն բանկային քարտեր: Դրանք ընդունվում են առևտրի գրեթե բոլոր կետերում, ինչի համար էլ Փաշայան կոչ է անում բոլոր քաղաքացիներին, ովքեր համաձայն են ֆինանսական իշխանությունների հետ, «ստվերի» կրճատման առումով, օգտվել բանկային քարտերից ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելիս: Բացի այդ, ըստ Փաշայանի, Հայաստանի նման տեխնոլոգիապես զարգացած երկրում հարիր չէ նախապատվությունը տալ կանխիկ թղթադրամին:
Այդ նպատակով նախատեսվում է հարցը լուծել օրենսդրական մակարդակով: Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցին պարզաբանել է Միքայել Փաշայանը, ապահովելով համապատասխան իրավական հրամայականը, որն աշխատող բիզնեսին կպարտավորեցնի ունենալ «աշխատող» POS տերմինալ, տնտեսվարողը չի կարողանա խուսափել գործարքն անկանխիկ եղանակով իրականացնելուց:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |