Արմինֆո. Բանկային անհույս վարկերի տույժերի ու տուգանքների համաներման մասին կառավարության նախաձեռնությունը, որի կատարմանը բանկերը ձեռնամուխ եղան այս տարվա հունիսից, չկանգնեցրեց ժամկետանց վարկերի աճը:
Ենթադրվում է, որ NPL պորտֆելի աճի դինամիկայի հիմնական պատճառներից մեկը հանքարդյունաբերության ոլորտն էր, որտեղ բնապահպանական պահանջների խստության բարձրացումը դրական ձևով չանդրադարձավ բանկերի վարկային պորտֆելների որակի վրա, քանի որ այդ ոլորտում սովորաբար տրամադրվել են համեմատաբար մեծ վարկեր: Նման կարծիք է հայտնել «AmRating» ազգային վարկանիշային գործակալության վերլուծաբան Կարինա Մելիքյանը:
Այսպես, ԱրմԻնֆո-ի կողմից պատրաստված`Հայաստանի բանկերի Ֆինանսական վարկանիշի 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրոթյամբ, ժամկետանց վարկերի տարեկան ծավալն ավելացել է 31.4%, մինչդեռ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 5.2% անկում: Ժամկետանց վարկերի աճի պատճառով NPL մասնաբաժինը վարկային պորտֆելում 2018-ի հոկտեմբերի 1-ին ավելացել է`10.2% -ից մինչև 11.2%: 3,1 տրլն դրամ ծավալով վարկային պորտֆելում (շուրջ 6,4 մլրդ դոլար, տարեկան 17% աճով) ժամկետանց վարկերը կազմել են 354,5 մլրդ դրամ (734,3 մլն դոլար), որ 39% -ը բաժին է ընկել կասկածելի խմբին, 35%-ը`անհուսալի, իսկ վերահսկվող և ոչ ստանդարտ խմբերի մասնաբաժինը կազմել է 13%: Մեկ տարի առաջ ժամկետանց վարկերի կառուցվածքում առյուծի բաժինը պատկանում էր անհուսալի վարկերին`59.4%, կասկածելի վարկերի մասնաբաժինը կազմել էր 12.7%, վերահսկվող վարկերի մասնաբաժինը`17.9%, իսկ ոչ ստանդարտ վարկերի մասնաբաժինը`10 %:
Ժամկետանց վարկերի տարեկան աճը պայմանավորված էր վարկերի կասկածելի խմբերի կտրուկ աճով`4 անգամ և ոչ ստանդարտների գրեթե 2 անգամ, իսկ անհուսալի և վերահսկվող վերկերի անկումը համապատասխանաբար կազմել է`24,2% և 3,2%: Այս ֆոնի վրա ստանդարտ վարկերի տարեկան աճը կազմել է 16.7%: Համեմատության համար նշենք, որ մեկ տարի առաջ անհույս վարկերն աճել էին 15.7%, իսկ մյուսները նվազել էին, մասնավորապես, կասկածելիվարկերը նվազել էին 44.8%, ոչ ստանդարտները` 22.1%, վերահսկվողները`5,3%, իսկ ստանդարտ վարկերն աճել էին 14.3%:
Անհույս վարկերի հիմնական զանգվածը կազմել են սպառողական վարկերը`25.8%, առևտրի ոլորտում անհույս վարկերը կազմել են 16.4%, գյուղատնտեսությունում`12.7%, արդյունաբերության ոլորտում`8.7%: Ժամկետանց վարկերի ընդհանուր ծավալում գերակշռում են հետևյալ ոլորտները, մասնավորապես, սպառողական վարկեր` 25%, առևտուր`14%, գյուղատնտեսություն` 13.4%, արդյունաբերություն`12.2%:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ