Արմինֆո.Արդշինբանկը «Thomson Reuters» ընկերության կողմից արժանացել է «Eikon Award 2018» մրցանակի՝ ճանաչվելով ընկերության «Eikon հարթակի ամենաակտիվ համագործակցող գործընկեր»:
Բանկն այս անվանակարգում հաղթող է ճանաչվել Matching համակարգի գործարկման շնորհանդեսի ընթացքում՝ «Thomson Reuters» ընկերության կողմից անցկացրած 2018 թվականին Հայաստանում «Thomson Reuters» առևտրային որոշումների առավել ակտիվ օգտատերեր մրցանակաբաշխության արդյունքներով:
Նշենք, որ «Thomson Reuters» ընկերությունը ֆինանսական շուկայի մասնագետների և բիզնեսի վերլուծական լուծումների առաջատար մատակարարներից է:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |