Արմինֆո.Հայաստան մուտք գործող տրանսֆերտների հարկման գաղափարը չի իրականացվի առանց հասարակական լայն քննարկումների: Այս մասին նոյեմբերի 19-ին հայտարարել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, կառավարության արտահերթ նիստում:
Նրա խոսքերով, նախաձեռնությունը սոցիալական ցանցերում ներկայացվում է մի փոքր խեղաթյուրված ձևով: Հնարավոր է, որ ոմանք նույնիսկ ցանկանում են շահարկել ՀՀ ֆինանսական մարմինների նախաձեռնության մասին տեղեկատվությունը: Այնուամենայնիվ, Միրզոյանը հավաստիացրել է, որ գաղափարը կիրականացվի հանրության կողմից հավանության արժանանալուց հետո:
Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ 2020 թվականից կառավարությունը նախատեսում է ներդրել 18-65 տարեկան քաղաքացիների համար ընդհանուր եկամտային հայտարարագիր: Այս համատեքստում նա կոչ է արել քննարկել կառավարության ներկայիս նախաձեռնությունը: «Ամեն դեպքում, ամեն ինչ կկատարվի, որպեսզի քաղաքացիների եկամուտների կրկնակի հարկումը բացառվի», - ասել է նա:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |