Արմինֆո. Ամերիաբանկը 2019 թ.-ին ակնկալում է ՓՄՁ-ների վարկավորման բարձր աճի բարձր տեմպեր: Պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, այս մասին հայտարարել է Ամերիաբանկի մանրածախ վարկավորման գծով տնօրեն Արման Բարսեղյանը, Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված լիագումար նիստերի շրջանակում:
Նա պարզաբանել է, որ հաջորդ տարի, ընտրություններից հետո, բանկը կաշխատի
կայուն քաղաքական միջավայրում, որը կստեղծի ներդրումային գործունեության և նոր բիզնես նախաձեռնությունների լավ նախադրյալներ: Սակայն, նրա խոսքերով, դրական միտումներն արդեն զգացվում են այսօր`անշարժ գույքի մասնավոր շուկայում:
«Անշարժ գույքի շուկայում բարձր իրացվելիությունը հրահրել է հիփոթեքային շուկան: Ամերիաբանկը հիփոթեքային վարկավորման աննախադեպ աճ է գրանցել, ինչն, իր հերթին, կնպաստի նոր շինարարական նախագծերի իրականացմանը: Իսկ շինարարությունը, ինչպես հայտնի է, տնտեսության մյուս հատվածների վրա ունի մուլտիպլիկատիվ ազդեցություն», - ասել է բանկիրը:
Միևնույն ժամանակ նա ավելացրել է, որ բանկը նաև դրական սպասումներ է կապում զբոսաշրջության ոլորտի հետ: Ա.Բարսեղյանը տեղեկացրել է, որ Ամերիաբանկն առաջիկա ամիսներին կհայտարարի լուրջ ծրագրերի մասին, որոնք ուղղված կլինեն մի շարք ոլորտների զարգացմանը:
Խոսելով ՓՄՁ ոլորտի վարկավորման տեմպերի կտրուկ անկման մասին, (21% -ից մինչև մինչև 8%), նա ասել է. «2016 թվականին շուկան շատ ակտիվ էր, հաշվի առնելով, որ 2014-2015թթ.-ին տնտեսական աճի դանդաղում էր նկատվում: ՀՆԱ-ի թույլ աճի շնորհիվ ձևավորվեց սպառողական պահանջարկ, որը բիզնեսն ակտիվորեն համալրեց 2016 թվականին: Մասնավորապես, Ամերիաբանկի ՓՄՁ-ի պորտֆելն ավելացավ 60%: 2017 և 2018 թթ. իրավիճակը փոխվեց: Ստեղծվեց տպավորություն, որ բիզնեսը բավարարեց իր ֆինանսական պահանջները, իսկ նոր բիզնեսները, ցավոք, դեռ այնքան էլ ակտիվորեն չեն ստեղծվում, ուստի մենք մեծ ակնկալիքներ ունենք 2019 թվականից»:
Դրանից բացի, նա հիշեցրել է, որ սպառողական վարկերի տրամադրման համար գնահատման համակարգի ներդրման շնորհիվ հնարավոր է 5 անգամ ավելի բարձրացնել գործարար ծրագրի կողմից ներկայացված ցուցանիշները: «10 ամիսների ընթացքում մենք կարողացանք 30 միլիոն դոլարի ներդրում կատարել, ինչը լուրջ ներդրում է երկրի տնտեսության համար: Հուսով ենք, որ ՓՄՁ-ների համար մեր նոր սքորինգ-համակարգը նույնպես մեծ պահանջարկ կունենա», - եզրափակել է նա:
Ըստ ԱրմԻնֆո-ի կողմից պատրաստված`Հայաստանի բանկերի ֆինանսական ռենկինգի 2018 թվականի հոկտեմբերի 1-ի արդյունքների, իր հիմնական ֆինանսական վարկանիշներով Ամերիաբանկը շարունակում է մնալ շուկայի առաջատարը: Բանկի ակտիվները կազմել են 710.3 մլրդ դրամ (1.5 մլրդ դոլար, առաջին տեղ), տարեկան աճը` 6.4%, վարկային ներդրումները` 494 մլրդ դրամ (1.02 մլրդ դոլար, առաջին տեղ), տարեկան աճը`11.8%: Բանկի վարկային պորտֆելում տնտեսությանն ուղղված վարկերը կազմում են ավելի քան 82% կամ 405,8 մլրդ դրամ (840,7 մլն դոլար, առաջին տեղ), տարեկան աճը`8,3%: Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը կազմել է 87 մլրդ դրամ (180.2 մլն դոլար, 3-րդ տեղ), իսկ բանկի ընդհանուր վարկային պորտֆելում`18%, իսկ շուկայում`12%, տարեկան կտրվածքով աճը`8.1%: Բանկը 2018 թվականի 9 ամիսները եզրափակել է 8.1 մլրդ դրամի (16.7 մլն դոլար, 1-ին տեղ) զուտ շահույթով, ապահովելով տարեկան 49.8% աճ:
Նշենք, որ Ամերիաբանկը հայկական շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերի 31-ից: 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ամերիաբանկի բաժնետերերն են հանդիսանում` Ameria Group CY Ltd. - 56.6%, ՎԶԵԲ - 17.8%, Ասիական զարգացման բանկ - 13.98%, ESPS Holding Limited - 11.62%: