Արմինֆո. Հայաստանում արտադրության տեխնիկական հագեցվածության տարեկան աճը 2018 թվականի 10 ամիսներին կազմել է 62%: Այս մասին նոյեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը: «Սա շատ կարևոր ցուցանիշ է, որի վրա պետք է ուշադրություն դարձվի տնտեսության երկարաժամկետ մրցունակության համատեքստում», - ընդգծել է նա:
Եթե այդ միտումները շարունակվեն, ըստ նախարարի, 2019 թվականին Հայաստանում կգործի վերազինված և նոր սարքավորումներով հագեցած մասնավոր հատված, ինչը դրական ազդեցություն կունենա արտադրողականության մակարդակի վրա:
Նա հիշեցրել է, որ Համաշխարհային բանկի գնահատմամբ, 2017 թվականին Հայաստանում մեկ աշխատողի աշխատունակությունը (ՀՆԱ) ժամում կազմում է 5.1 դոլար, մինչդեռ, ԵՄ երկրներում այդ ցուցանիշը 12-17 անգամ բարձր է, քան Հայաստանում:
Այս կապակցությամբ Տ.Խաչատրյանն ընդգծել է, որ կառավարության հետագա քայլերն ուղղված կլինեն արտադրողականության բարձրացմանը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |