Արմինֆո.Նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ին, Երեւանի «Հրազդան» հյուրանոցի «Պարույր Սեւակ» համաժողովի սրահում կմեկնարկի Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԺ մամուլի ծառայությունից, բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նստաշրջանի աշխատանքը կշարունակվի նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին:
Հավելենք, որ ՍԾՏՀ ԽՎ լիագումար նստաշրջանում նախատեսվում է քննարկում «Խորհրդարանների դերը տարածաշրջանային տնտեսական զարգացման գործում՚ թեմայի շուրջ: Բացի այդ, կքննարկվեն փոքր ձեռնարկատիրության զարգացման խնդիրները, արհմիությունների դերը տնտեսական համագործակցության ամրապնդման գործում, ինչպես նաև ՍԾՏՀ անդամ երկրներում զբոսաշրջության զարգացման հեռանկարները: Միջոցառումների շրջանակում կանցկացվեն ՍԾՏՀ ԽՎ նախագահի ֆինանսական հարցերով տեղակալի, ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի վարչական և ֆինանսակման հարցերով տեղակալի, ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի միջխորհրդարանական հարաբերությունների և արարողակարգի գծով տեղակալի ընտրություններ:
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը կազմավորվել է 1993 թվականին և այսօր միավորում է Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Թուրքիայի եւ Ուկրաինայի խորհրդարանների ներկաայցուցիչների:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |