Արմինֆո.Հայաստանում Մաստարայի ջրամբարի կառուցման նախագծի շրջանակներում իրականացվում է հիդրոլոգիական փորձաքննություն: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հայտնել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովը:
Ըստ նրա, այս նախագծի համար պատրաստվել են տեխնիկատնտեսական հիմնավորումներ: Սակայն, հաշվի առնելով հիդրոլոգիական իրավիճակի փոփոխությունները, հավանաբար կլիմայի փոփոխության հետևանքով, անհրաժեշտ է վերանայել ծրագրի որոշ բաղադրիչները: «Նախկին պլանավորումը պետք է փոխվի: Հիդրոլոգիական փորձաքննության արդյունքները կարող են ազդել ծրագրի իրականացման սխեմայի վրա», - նշել է ԿԶԵՀ գործադիր տնօրենը: Ավելին, ըստ նրա, Հայաստանում երկրի պետական պարտքի ավելացման հնարավորությունները սահմանափակ են: «Ամենայն հավանականությամբ, Մաստարա նախագիծը հենց այս հարթությունում է, և ոչ թե ուղղակիորեն նախագծի մանրամասների մեջ», - ընդգծել է Անդրեյ Շիրոկովը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 8-ին ԿԶԵՀ խորհուրդը հավանություն է տվել «Մաստարայի ջրամբարի կառուցման» ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի 25,2 մլն.դոլարի նախնական հայտին, որով նախատեսվում է Մաստարա գետի վրա կառուցել ջրամբար:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |