Արմինֆո.Հայաստանը հյուրընկալել է գործարարների, պետական ու հասարակական գործիչների՝ աշխարհի շուրջ 40 երկրներից, որոնք նոյեմբերի 26-27-ին Երևանում մասնակցում են Եվրոպական բիզնես կազմակերպությունների համաշխարհային ցանցի՝ EBO WWN-ի, տարեկան համաժողովին։
Միջոցառման շուրջ 150 մասնակիցներին ողջույնի խոսք է հղել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական Հանձնաժողովի ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռնարկատիրության և ՓՄՁ հարցերով գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների հարցերով ներկայացուցիչ Վլադիմիր Զուբերեցը, ԵԲԿ համաշխարհային ցանցի նախագահ Ռենատո Պաչեկո Նետոն։
«Եվրոպական բիզնես կազմակերպությունների համաշխարհային ցանցի տարեկան համաժողովը անդամ երկրների գործարարների համար Հայաստանի նոր տնտեսական քաղաքականությանը, գործարար ոլորտի զարգացումներին ծանոթանալու շատ լավ հնարավորություն էե,- նշել է ԵԲԿ համաշխարհային ցանցի նախագահ Ռենատո Պաչեկո Նետոն։
«Անդամակցության 3 տարիներին կառավարությունը մշտապես համագործակցել է ցանցի հետ՝ բիզնես մթնոլորտի բարելավման նպատակով։ Այսօր էլ պետությունը գործարար հանրության կողքին է՝ պետություն-մասնավոր երկխոսության, ներդրումների համար ավելի բարենպաստ միջավայր ապահովելու նպատակովե,- նշել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի նախագահ Դիանա Սարումովան։
Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը «Ընտրել Հայաստանըե շնորհանդեսով միջոցառման շուրջ 200 մասնակիցներին է ներկայացրել մեր երկրի ներդրումային միջավայրը, առևտրի բարենպաստ պայմանները։ ԵԲԿ համաշխարհային ցանցի երևանյան համաժողովի օրակարգում տնտեսական դիվանագիտության, գործարարների շահերի պաշտպանության, համաշխարհային լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր են։