Արմինֆո.Աանշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում կասմակերպված կոռուպցիա կար, բայց մենք ամեն ինչ արեցինք այն վերացնելու համար: Այս մասին նոյեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը:
«Բնականաբար, մենք չենք կարող լիովին վերացնել, ելնելով դրա համակարգային բնույթից, բայց ընթացող բարեփոխումներն աստիճանաբար վերացնում են կոռուպցիոն դրսևորումները», - ասել է նա:
Մասնավորապես, Ս.Պետրոսյանն ասել է, որ վերջին շրջանում եղել է 23 խախտում, որոնք ուղարկվել են իրավապահ մարմիններին: Նրա խոսքերով, խոսքը գնում է մեծ գումարների և այդ հարցերում ներգրավված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մասին: Պետությանը հասցված վնասը, ըստ նախնական տվյալների, գնահատվում է 2-3 մլն դոլար:
Գերատեսչության ղեկավարը չհրապարակեց այդ գործին ներգրավված անձանց անունները, հղում կատարելով իրավապահ մարմիններին, որոնք իրավասու են այս հարցում և նրանք պետք է համապատասխան գնահատական տան:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |