Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը։
Հայաստան ժամանած առաքելության ներկայացուցիչների հետ քննարկվել են «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներե ծրագրին առնչվող հարցեր։
Նախարարի պաշտոնակատարը ՀԲ-ի ֆինանսների, մրցունակության և նորարարության պրակտիկայի ղեկավար Մարիալիզա Մոտայի և ծրագրերի թիմի ղեկավար Կարեն Գրիգորյանի հետ զրույցում անդրադարձել է ծրագրի բովանդակային մասին, քննարկել ժամանակային և կազմակերպչական մանրամասները։ Կողմերը վերահաստատել են, որ հարկավոր է մեկտեղել ջանքերը՝ ծրագիրը առավելագույնս ծառայեցնելու Հայաստանի արտահանման խթանմանը և մրցունակության բարձրացմանը, ներդրումների համար բարենպաստ միջավայրի ապահովմանը։
Տիգրան Խաչատրյանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներե ծրագրի բաղադրիչները, մասնավորապես՝ անդրադարձ է եղել հավատարմագրման և համապատախանության գնահատման մարմինների կարողությունների զարգացման և արդյունավետության բարձրացման ուղիներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 59.54 միլիոն ԱՄՆ դոլար, որից 9.54 միլիոն ԱՄՆ դոլարը կազմում է ՀՀ կառավարության ներդրումը: Համաշխարհային բանկը տրամադրում է 50 միլիոն ԱՄՆ դոլար ՎԶՄԲ փոխառություն հետեւյալ պայմաններով՝ փոփոխական տոկոսադրույք, 10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան եւ 25 տարվա մարման ժամկետ:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |