Արմինֆո. 2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանն արտահանել է 2 325.1 կգ ոսկի (այդ թվում`գալվանական երեսպատումը), նախորդ տարվա 2242.2 կգ փոխարեն: ՀՀ մաքսային ծառայության զեկույցի համաձայն, փաստորեն, քաշի առումով ոսկու արտահանումը դանդաղել է մինչև 3,7%, նախորդ տարվա 53% փոխարեն:
2018 թվականի առաջին կեսին արտահանվող ոսկու մաքսային արժեքն աճել է 8.7% և կազմել 82.2 մլն դոլար, նախորդ տարվա 42.7% փոխարեն:
Նմանատիպ միտում է արձանագրվել ոսկու ներկրման գծով: 2018 թվականի առաջին կիսամյակում աճի տեմպը կազմել է 38.9%, մինչև 947.4 կգ, որի մաքսային արժեքն աճել է 49.3%, մինչև 40.3 մլն.դոլար: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի առաջին կեսին ներմուծված ոսկին 5,7 անգամ ավելացել է քաշով, իսկ մաքսային արժեքը 5,6 անգամ ավելացել է:
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանը ոսկին գրեթե ամբողջությամբ արտահանել է Շվեյցարիա (97%): Իսկ ներմուծման ուղղություններ են եղել`Շվեյցարիան (72.2%), ԱՄԷ-ն (25.8%) և Ռուսաստանի Դաշնությունը (0.4%):
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |