Արմինֆո.ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) խորհրդի նախագահ, բանկի նախագահ Դմիտրի Պանկինի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՍԱԶԲ կողմից Հայաստանում իրականացված ծրագրերի և հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ: Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանում բանկի գործունեությունը հատկապես մասնավոր հատվածում, որտեղ ՍԱԶԲ-ն կարող է նպաստել ճիշտ բիզնես մշակույթի ձևավորմանը և թափանցիկության բարձրացմանը:
Մհեր Գրիգորյանն ու Դմիտրի Պանկինը մտքեր են փոխանակել նաև երկրում իրականացվող բարեփոխումների և դրանց արդյունքում ակնկալվող բիզնես միջավայրի բարելավման հնարավորությունների շուրջ:
ՍԱԶԲ- ը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որն աջակցում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 11 անդամ երկրների տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային համագործակցությանը:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |