Արմինֆո. Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը ուսումնասիրում է սննդամթերքի գները, որոնք ունեն սպառողական մեծ հետաքրքրություն, որպեսզի բացառվեն գների բարձրացման մասին խոսակցությունները: Այս մասին նոյեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք ձմռանը թանկանալ կարտոֆիլը, սակավ բերքի պատճառով:
Ըստ Գևորգյանի, նախարարության ուշադրության կենտրոնում կլինեն կարտոֆիլի, ձվի, պոմիդորի, մսի, պանրի և վարունգի գները: «Մենք կուսումնասիրենք և կներկայացնենք տեղեկատվություն: Իհարկե, մենք ունենք Հայաստանի Հանրապետության վիճակագրական ծառայության տվյալները, որտեղ այս առումով փոփոխություններ չկան, բայց մենք անցկացնում ենք մեր հետազոտությունները, հիմնվելով մամուլի հրապարակումների վրա», - ավելացրել է նախարարության գործող ղեկավարը:
ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեն վերջերս ներկայացրեց գները երկրի սպառողական շուկայում`2018 թվականի հոկտեմբերի դրությամբ: Մասնավորապես, այս տարվա հոկտեմբերին Հայաստանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունն աճել է 3.5%, 2017-ի հոկտեմբերի համեմատ: Ըստ վիճակագրության, թանկացման գծով առաջին տեղում է թարմ և սառեցված ծովամթերքը, աճելով 35.9%: Երկրորդ տեղում է տավարի և հորթի միսը, որոնց գները տարվա ընթացքում ավելացել են 22.7%: Այնուհետև հաջորդում են` չորացրած մրգերը և ընկույզները (18.2%), մսամթերքը (11.9%), թարմ և սառեցված մրգերը (7.5%), գառան, ոչխարի և այծի միսը (7.4%), կարագը (7.4%), բուսական յուղը (6.2%), թարմ և սառեցված ձուկը (6.2%), ինչպես նաև ձվերը (5.6%): Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2018 թ. հոկտեմբերին, 2017 թվականի հոկտեմբերի համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 2.8%:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |