Հինգշաբթի, 29 Նոյեմբերի 2018 18:35
Նաիրա Բադալյան

Ջրային կոմիտեն դադարեցրել է «Արտաշատ» ՋՕԸ-ի անորակ և թերի իրականացվող հիմնանորգման աշխատանքները

Ջրային կոմիտեն դադարեցրել է «Արտաշատ» ՋՕԸ-ի անորակ և թերի իրականացվող հիմնանորգման աշխատանքները

Արմինֆո.Պետական Վերահսկողական ծառայությունը, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, 2018թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ուսումնասիրություններ է կատարել «Արտաշատ» ՋՕԸ սպասարկման տարածքում:

Վերջին օրերին ուսումնասիրող խումբը Ջրային կոմիտեի ներկայացուցիչների հետ համատեղ շրջայցեր են կատարել ընկերության Բուրաստան, Բաղրամյան, Կանաչուտ և Ազատավան   տեղամասեր, որտեղ պետական դրամաշնորհի շրջանակում ոռոգման համակարգերի հիմնանորոգման աշխատանքներ էին իրականացվում: Խոսքը ջրօգտագործողների ընկերություններին հատկացվող ամենամյա պետական դրամաշնորհների մասին է, որոնք ուղղվում են անհետաձգելի հիմնանորոգման աշխատանքներին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի լրատվական  ծառայությունից, այդ նպատակով դեռևս 13.06.2018թ. ՋՕԸ-ի և Ջրային կոմիտեի միջև կնքված պայմանագրի հիման վրա նախատեսված էր կատարել 59.379.000 դրամի աշխատանքներ և որպես կանխավճար հոկտեմբերի 10-ին ընկերությանն է փոխանցվել նախատեսվածի 40%-ի չափով՝ 23.836.000 դրամ:

 

«Իսկ որքանո՞վ է պետական աջակցությունն  արդյունավետ օգտագործվում,  որքանո՞վ  է ծառայում նպատակին և որքանո՞վ են աշխատանքներն իրականացվում ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան. հենց այս հարցադրումներով ուսումնասիրություններ են կատարվում  բոլոր ՋՕԸ-ներում, ներառյալ «Արտաշատը»:

 Ուսումնասիրությունների ընթացքում տեղամասերում ակնհայտ մի շարք թերացումներ են նկատվել, որոնց շուրջ արձանագրություն է կազմվել ՊՎԾ տարածքային կառավարման և ենթակառուցվածքային ոլորտների վերահսկողության վարչության պետ Խաչիկ Հակոբյանի գլխավորած աշխատանքային խմբի և այնուհետև Ջրային կոմիտեի համապատասխան հանձնաժողովի կողմից: Աշխատանքային խումբն Արարատի մարզի Բուրաստան համայնքում արձանագրել է, որ մոտ 120մ երկաթբետոնե կիսախողովակների տեղադրման աշխատանքներն արդեն իսկ կատարված էին  և այցելության պահին բնահողի հետլիցքի ավարտական աշխատանքներ էին կատարում «Արտաշատ» ՋՕԸ-ի աշխատակիցները՝  ընկերությանը պատկանող տեխնիկայով:

Հատկանշական է, որ այս և մյուս շինտեղամասերում աշխատանքները կատարվել են առանձնակի  շտապողականությամբ, ավելի ինտենսիվ՝ հանգստյան օրերին, ինչն էլ ավելի շատ կասկածների  տեղիք է տվել աշխատանքի որակի և ապրանքների ձեռքբերման հետ կապված հարցերում: Հատկապես, որ ՊՎԾ տարածքային կառավարման և ենթակառուցվածքային ոլորտների վերահսկողության վարչության կողմից առաջին իսկ ահազանգից հետո հանձնարարական է եղել՝ դադարեցնել աշխատանքները: Այնինչ դրանք շարունակվել են, ակնհայտ փորձելով  հողի տակ թողնել առնվազն անփույթ ու անորակ իրականացվող շինարարության հետքերը:

Կանաչուտ համայնքում մոտ 80մ երկաթբետոնե կիսախողովակներ էին տեղադրված: բնահողի հետլիցքի աշխատանքները կատարվել էին կիրակի օրը՝ 25.11.2018թ.-ի վաղ առավոտյան: Բաղրամյան համայնքում մոտ 110մ ջրագծի երկաթբետոնե կիսախողովակները տեղադրված էին, սակայն բացակայում էին կիսախողովակների համար հիմք-հենարան հանդիսացող բետոնե հենակները և խճային նախապատրաստական շերտը, որոնց փոխարեն դրված էին ինչ-որ անհայտ ծագման տձև քարեր: Սա հետագայում, ջրանցքի շահագործման ժամանակ, կարող է առաջացնել որոշակի խնդիրներ, մասնավորապես՝ ջրանցքի տարբեր հատվածների իջեցումներ, թեքվածություններ, որոնք էլ իրենց հերթին կբերեն ջրանցքից ջրի արտահոսքի, հետհոսքի և այլ խոչընդոտների: Ազատավանում հապշտապ տեղադրված և հողային լիցքով ամրացված ջրագծերի երկու կողմերով բազմաթիվ փոսեր էին մնացել, շինաղբի կույտեր, որոնք հետագայում ջրափոսերի վերածվելով, շատ արագ կնպաստեն ջրանցքների, ի դեպ, առանց այն էլ նորմերի խախտմամբ տեղադրված կիսախողովակների արագ քայքայմանը: Ակնառու թերություններից բացի, բացահայտվել են նաև այլ խնդիրներ: Մասնավորապես՝ ոռոգման համակարգերի կապիտալ շինարարության, կառուցման և հիմնանորոգման աշխատանքների հիմնական և կարևոր գործողություններից են գեոդեզիական և ջրային համակարգի համար հիմք հանդիսացող հողային շերտի (բնահողի) հարթեցման-մշակման աշխատանքները, նախապատրաստական շերտի խճապատումը: Կարևոր է նաև բնահողի հետադարձ լիցքից առաջ՝ կիսախողովակների միացման կարերի հատվածում քսուքային ջրամեկուսիչ բիտումով 1-2-ական շերտապատումը, ինչը ևս արված չէր: Բացի այս բոլոր բացթողումներից, որոշ հատվածներում կիսախողովակները դրված էին անմիջապես հողային շերտի վրա կամ նախկին՝ 30-40 տարվա շահագործման փուլ անցած համակարգից մնացած՝ քայքայված հենասյուների վրա: Բազմաթիվ հարցեր են ծագել նաև աշխատանքների իրականացման իրավաչափության, պայմանագրային, ապրանքների ու  ծառայությունների ձեռքբերման  դաշտում։ Այնինչ, ի դեմ Ջրային կոմիտեի, ոլորտի պետական քաղաքականութունը կայանում է նրանում, որ հիմնանորոգման հիմքում դրվեն ոռոգման ջրապահովման բարձրացման, ծառայությունների որակի և քանակի բարելավման, ջրի կորուստների,  ծախսերի կրճատման նպատակները,  որի համար ՀՀ կառավարությունն իր սուղ հնարավորություններից միջոցներ է տրամադրում՝ ակնկալելով արդյունավետ ու որակյալ շինաշխատանքներ, այլ ոչ թե՝ որոշ Ջրօգտագործողների ընկերությունների կողմից՝ առնվազն գումարների անարդյունավետ օգտագործում: Հետևաբար, Ջրօգտագործող ընկերության կողմից անտեսել իրենց իսկ ձեռքով կազմված՝ թերությունների տեղեկագրերով ամրագրված միջոցառումների լիարժեք կատարումը, նշանակում է ուղղակի հարված՝ հենց ինքն իրեն՚, - ասվում է հաղորդագրությունում:

 

Շրջայցից հետո պետական մարմինների ներկայացուցիչներն այցելել են «Արտաշատ» ՋՕԸ գրասենյակ, որտեղ հանդիպում են ունեցել ընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Մարտիկ Առաքելյանի և աշխատակիցների հետ: Նրանց են ներկայացվել արձանագրված բոլոր թերություններն ու մտահոգությունները, որոնց շուրջ հիմնավոր փաստարկներ ու բացատրություններ այդպես էլ չեն  հնչել:

Ջրային կոմիտեի նախագահի կողմից առաջարկվել է՝ շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող ՙՙՍեյսմշին՚՚ ՍՊԸ-ի տեխհսկող մասնագետին՝ արձանագրված բոլոր թերություններին ՋՕԸ-ի տնօրենի և գլխավոր ճարտարագետի մասնակցությամբ անդրադառնալ մեկ առ մեկ և  սպառիչ պարզաբանումներ ապահովել: ՙՙԱրտաշատ՚՚ ՋՕԸ-ի վարչական խորհրդին առաջարկվել է անհապաղ հրավիրել խորհրդի նիստ, օրակարգում դնել կատարված թերի աշխատանքների վերականգնման հարցը, ինչպես նաև  նման իրավիճակ առաջացրած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու միջոցառումներ իրականացնել՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ավելի վաղ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել էր, որ առաջիկայում Արտաշատի ջրային տնտեսությունում չարաշահումների նոր աղմկահարույց բացահայտումներ է խոստանում:  «Ժողովուրդ ջան, Հովիկ և Հենրիկ Աբրահամյանների հետ կապված ապօրինի ջրոգտագործումը Պետական վերահսկողական ծառայության միակ բացահայտումը չէ։ Առաջիկայում կհրապարակվեն «Արտաշատի» ՋՕԸ մյուս բոլոր խախտումները, գողություններն ու ջրագողությունները։

Մանրամասները՝ շուտով…՚, -խոստացել էր Դավիթ Սանասարյանը: ԼՐագրղների հետ զրույցում նա հայտարարել էր, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին կարող է մեղադրանք ներկայացվել ապօրինի ջրօգտագործման համար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Բելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում կրիպտոբանկերի գործունեության վերաբերյալԲելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում կրիպտոբանկերի գործունեության վերաբերյալ
ԱՄՆ բանկերը բաժնետերերին վերադարձրել են ռեկորդային 140 միլիոն դոլարԱՄՆ բանկերը բաժնետերերին վերադարձրել են ռեկորդային 140 միլիոն դոլար
RA  Ministry of Territorial Administration: Armenia, Azerbaijan   conduct joint inspection of  Yeraskh- Sadarak railway sectionRA  Ministry of Territorial Administration: Armenia, Azerbaijan   conduct joint inspection of  Yeraskh- Sadarak railway section
Հայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համարՀայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համար
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին բախվելու է մի շարք ռիսկերիՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին բախվելու է մի շարք ռիսկերի
«Միասնության թեւեր»․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն«Միասնության թեւեր»․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն
Փաշինյանը հավաստիացրել է, որ հեղուկ գազի գնի բարձրացում չի լինի՝ արդեն 2026 թվականի դեկտեմբերիցՓաշինյանը հավաստիացրել է, որ հեղուկ գազի գնի բարձրացում չի լինի՝ արդեն 2026 թվականի դեկտեմբերից
Հայաստանի վարչապետը նշել է կառավարման պետական համակարգում նման խոշոր պարգևավճարների պատճառներըՀայաստանի վարչապետը նշել է կառավարման պետական համակարգում նման խոշոր պարգևավճարների պատճառները
Հայաստանի ԿԲ-ը բացահայտել է 72 չլիցենզավորված կազմակերպություն, որոնք առաջարկում են տարբեր ֆինանսական ծառայություններՀայաստանի ԿԲ-ը բացահայտել է 72 չլիցենզավորված կազմակերպություն, որոնք առաջարկում են տարբեր ֆինանսական ծառայություններ
Հայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսինՀայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսին
ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը բանակցություններ է վարում ԵրևանումԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը բանակցություններ է վարում Երևանում
IBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանաIBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանա
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գներըԻրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գները
Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBankԱնմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
Համաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերըՀամաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերը
Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետՀայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետ
Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարարՀայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարար
Audi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ովAudi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ով
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ովՀամաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ով
ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշովԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով
Հայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներումՀայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներում
Փաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասինՓաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասին
ՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքովՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքով
Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել "օդի հարկի" արտոնությունից, կստանան այդ իրավունքը
ՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծ
Նախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասինՆախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասին
Ռուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարիՌուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարի
Իդրամն ամփոփում է 2025 թվականըԻդրամն ամփոփում է 2025 թվականը
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ովՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ով
2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Մտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանըՄտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովին
Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամիՀայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամի
Հայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծըՀայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծը
Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքերՌոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքեր
Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը 
Թրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքներըԹրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքները
Volkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ովVolkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ով
Հայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել էՀայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել է
Թրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համարԹրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համար
ԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբ
Հայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճըՀայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճը
Հայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրել
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ով
Տեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններումՏեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններում
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
Մասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանաՄասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանա
Mercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ովMercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ով
Հայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունըՀայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունը
Զբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքներըԶբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքները
Հայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել էՀայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել է
Հայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնինՀայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնին
Համաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանումՀամաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանում
2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է  7,4%-ից մինչև 8,3%2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է  7,4%-ից մինչև 8,3%
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտներըՀայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտները
ԵՏՀ խորհուրդը մաքսատուրքերի դրույքաչափեր է սահմանել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների համարԵՏՀ խորհուրդը մաքսատուրքերի դրույքաչափեր է սահմանել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների համար
Հայ փորձագետը բարձրացնում է TRIPP Route նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցերՀայ փորձագետը բարձրացնում է TRIPP Route նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցեր
ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականը Համագործակցության վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծըԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականը Համագործակցության վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
15.01.2026
RUB4.83-0.01
USD379.42-0.91
EUR441.46-1.78
GBP509.18-2.44
CAD272.94-0.93
JPY23.94-0.03
CNY54.46-0.08
CHF473.98-0.84