Արմինֆո.2018 թվականի առաջին կեսին Հայաստան է ներկրվել 26,4 հազար մարդատար մեքենա, տարեկան աճը`71,4%: Ներմուծված ավտոմեքենաների մաքսային արժեքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80,8% և կազմել 107,3 մլն դոլար, ինչի մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները:
Մարդատար մեքենաները Հայաստան են ներմուծվել են հիմնականում Գերմանիայից (39.7%), Ճապոնայից (31.8%), ԱՄՆ-ից (17.4%), Կորեայից (5%), ինչպես նաև Կանադայից, Ռուսաստանից, Մեքսիկայից, Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից .
Միևնույն ժամանակ, մարդատար ավտոմեքենաների արտահանումը նվազել է 24.2%, մինչև 200 միավոր: Արժեքային առումով, ուղևորատար ավտոմեքենաների արտահանումը տարեկան աճել է 70.1%, մինչև 9.7 մլն դոլար:
Ավտոմեքենաները հիմնականում արտահանվել են Չինաստան (50,5%), ԱՄԷ (21%), Վրաստան (11,5%), Գերմանիա (7,5%), ինչպես նաև ԱՄՆ, Թուրքիա, Ուզբեկստան, Ուկրաինա, Լեհաստան, Ճապոնիա, Իրան:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |