Արմինֆո. Դեկտեմբերի 12-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ֆրանսիական «Վեոլիաե ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: Հանդիպմանը ներկա էր նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
Հանդիպման սկզբում Տիգրան Ավինյանը նշել է, որ բաց և թափանցիկ միջավայրում շարունակվում է համագործակցությունն ընկերության հետ ջրային ոլորտում առկա խնդիրները կարգավորելու և արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով: Փոխվարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ անկախ ոլորտում առկա խնդիրներից, կառավարությունն աջակցում է ընկերության գործունեությանը՝ ի նպաստ երկրում ջրային համակարգի որակի բարձրացմանը:
Մալիկա Գենդուրին ասել է, որ «Վեոլիանե հանձնառու է շարունակելու իր արդյունավետ աշխատանքը Հայաստանում և, կառավարության հետ համագործակցելով, հասնելու երկրում ընկերության առջև դրված նպատակների իրականացմանը և մարտահրավերների հաղթահարմանը: Նա ներկայացրել է նաև Հայաստանում «Վեոլիայիե ապագա ծրագրերը, ինչպես նաև նշել է, որ երկարաժամկետ հեռանկարում ընկերությունը դիտարկում է Հայաստանի իր ներկայացուցչությունը Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների համար գործառնությունների կենտրոնի վերածելու հնարավորությունը:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել վերջերս ձեռք բերված համաձայնության վերաբերյալ, ըստ որի՝ 2019թ. նախատեսված խմելու ջրի սակագնի բարձրացումը տեղափոխվել է 2025թ.:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հետագա համագործակցության հեռանկարները, մասնավորապես անդրադարձ է կատարվել ջրամատակարարման որակի բարձրացմանը, ջրի կորուստների նվազեցմանը և ջրի հեռացման համակարգին վերաբերող հարցերին:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |