Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թ. դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիրե վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու մասինե նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ծրագրով նախատեսվում է Նուբարաշենում կառուցել տարածաշրջանային աղբավայր և փակել Աջափնյակի և Նուրաբաշենի գործող աղբավայրերը: Վարկային համաձայնագրի վերջին հասանելիության ժամկետը լրանում է 2018 թ. դեկտեմբերի 11-ին: Երևանի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն, Վարկային համաձայնագրի շրջանակում մրցույթային փաթեթի պատրաստման, վերանայման և հաստատման ժամկետների երկարաձգմամբ պայմանավորված առ այսօր ծրագրի շրջանակներում գումարներ չեն ներգրավվել, որը պայմանավորված է մի շարք պատճառներով: Կապալառուի ընտրության մրցույթը նախատեսվում է իրականացնել ՎԶԵԲ-ի գնումների ընթացակարգերի համաձայն՝ երկու փուլով: Ընդ որում, նմանատիպ մրցույթները կարող են տևել վեց ամսից մինչև մեկ տարի, որի ավարտից հետո նախատեսվում է կապալառուի հետ կնքել պայմանագիր և վերջինս վեց ամսվա ընթացքում պետք է մշակի նոր աղբավայրի կառուցման և երկու հին աղբավայրերի փակման նախագծերը: Վերջնական նախագծի հաստատումից և համապատասխան ՇՄԱԳ-երի մշակումից և հաստատումից հետո միայն կմեկնարկի նոր աղբավայրի կառուցման և հին աղբավայրերի փակման աշխատանքները, որի տևողությունը երկու տարի է: Ըստ այդմ՝ ծրագրի անխափան իրականացման նպատակով նախատեսվում է վարկային համաձայնագրի վերջին հասանելիության ժամկետը երկարաձգել մինչև 2021թ. հուլիսի 1-ը:
RUB | 4.17 | -0.05 |
USD | 387.81 | -0.27 |
EUR | 415.62 | -0.67 |
GBP | 485.89 | 0.32 |
CAD | 284.05 | -0.11 |
JPY | 24.88 | 0.13 |
CNY | 53.56 | 0.01 |
CHF | 425.46 | 0.12 |