Արմինֆո.Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման նախագծի ներդրողներ կհանդիսանան <Սիմենս>, <Ռենկո> ընկերութունները և Իտալիայի <Սիմեսթ> պետական ներդրումային հիմնադրամը: Այդ մասին դեկտեմբերի 13-ին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Բաղրամյանի խոսքով, անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն արդեն ստորագրվել եմ: <Ներկայումս բանակցություններ են տարվում նախագծում, որպես ներդրող, IFC-ի (International Finance Corporation-միջազգային ֆինանսական ինստիտուտ, որը մտնում է Համաշխարհային բանկի կառուցվածքի մեջ/ ներգրավման շուրջ>,- հայտնել է նա: Ինչպես նշել է նախարարի պաշտոնակատարը, այդպիսով նախագծի սեփականատերերը՝ ի դեմս <Սիմենս>-ի, <Ռենկո>-ի և <Սիմեսթ>-ի,ցանկանում են ավելի էժան ռեսուրսներ ներգրավել նախագծում՝ վերջինիս արդյունավետության բարձրացման նպատակով: Ըստ որում, Գարեգին Բաղրամյանը ձեռնպահ է մնացել նշելուց, թե ինչ պայմաններով է IFC-ը միջոցներ տրամադրելու՝ վկայակոչելով ինֆորմացիայի գաղտնիությունը:
Հիշեցնենք որ դեկտեմբերի 6-ին Գարեգին Բաղրամյանը հայտարարել էր, որ
Երևանի նոր ՋԷԿ-ի շինարարությունը կմեկնարկի 1-1.5 ամսից: Նոյեմբերի 13-ին Երևանում ստորագրվեց նոր ջերմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը, և ինչպես նշել է Բաղրամյանը, ընդունված պրակտիկայի համաձայն, համաձայնագրի ստորագրումից հետո ծրագրի նախաձեռնողին ֆինանսական խնդիրների լուծման համար տրամադրվում է 2 ամիս: Մասնավորապես, բանակցություններն ընթանում են պոտենցիալ ներդրողների հետ, ստորագրվում են փաստաթղթերի: Դրանից հետո նրանք դիմում են շինարարության լիցենզիա ստանալու համար: Ավելի վաղ «Ռենկոե ընկերության հետ համաձայնագիրն ստորագրելուց հետո, որը կկառուցի ջերմային կայանը, պատասխանելով ԱրմԻնֆո- ի հարցին, ՀՀ էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը տեղեկացրել էր, որ Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում կկառուցվի նոր էներգաբլոկ`համակցված գոլորշու և գազի ցիկլով: Շինարարական աշխատանքները կտևեն 25 ամիս: Նախագծի իրականացման գործընթացին ներգրավվելու է 1200 մարդ, ևս 230-250 հոգի կտեղավորվեն մշտական աշխատանքի, ընդ որում, բարձր աշխատավարձով: Ըստ Renko ընկերության հետ երկշաբաթյա ինտենսիվ բամակցությունների արդյունքների, հաջողվել է հասնել էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ պայմանավորվածության, որը կկազմի 5,7 ցենտ/1 կվտ, նախկինում պայմանավորված 6.02 ցենտի փոխարեն: Այսպիսով, ապագա սերնդի այդ կառույցից տրամադրվող էլեկտրաէներգիայի արժեքը կլինի ամենացածրը Հայաստանում և կկազմի 27.4 դրամ 1 կվտ / ժամ: Այսպիսով, նշել է Գարեգին Բաղրամյանը, կարող է ամսական տնտեսել 6.4 միլիոն դոլար: Շինարարության ընթացքում կօգտագործվեն լավագույն արդյունավետ տեխնոլոգիաներ, արդյունավետությունը կկազմի 53 տոկոս: Երկու ամսվա պատրաստումից հետո ծրագրի նախագիծը կմտնի գործնական փուլ և շինարարությունը կսկսվի: