Արմինֆո.ԱԳԲԱ Լիզինգի նախաձեռնությամբ կայացավ Եվրամիության հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն 2020» նախագծի E-FIX եռամյա դրամաշնորհային ծրագրի շահառուների առաջին հանդիպումը, որի նպատակն է էներգախնայող նախագծերում մասնավոր հատվածի կողմից կատարվող ներդրումների խթանումը:
«Հորիզոն 2020»-ի E-FIX դրամաշնորհի շրջանակում ԱԳԲԱ Լիզինգը կոնսորցիումի մյուս անդամների հետ մշակելու է էներգաարդյունավետ և էներգախնայող սարքավորումների ֆինանսավորման նոր մեխանիզմներ և այն օգտագործվելու է ներդրումային նախագծերում:
«Այսօր քննարկել ենք, թե ինչպիսին պետք է լինեն էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի նոր մեխանիզմները, ինչպիսի ուղիներ է պետք ընտրել՝ էներգաարդյունավետ սարքավորումների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու համար, ինչպես նաև մտքեր ենք փոխանակել ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ և փորձել լուծումներ գտնել։ Մեր գործողությունները և Եվրամիության «Հորիզոն 2020» նախագծի կողմից ընձեռված հնարավորությունների համադրությունը թույլ կտա ավելի բարձրացնել էներգախնայող ծրագրերի կարևորության գիտակցումը և կնպաստի Հայաստանում էներգաարդյունավետ ծրագրերի տեսակարար կշռի ավելացմանը: Մեր բոլոր գործողությունները ուղղված են վերականգնվող էներգետիկայի և առհասարակ «կանաչ» տնտեսությունների ստեղծմանը և այդ տնտեսություններում մասնավոր ներդրումների մեծացմանը»,- իր խոսքում նշեց ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը։
«Հորիզոն 2020»-ի E-FIX նախագիծը մեկնարկել է 2018թ-ին, ծրագրում Հայաստանը ներկայացնող ֆինանսական կառույցը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆրանսիական խմբի անդամ ԱԳԲԱ Լիզինգն է, որը ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |