Արմինֆո. Վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցները տեղեկատվություն են հրապարակում առ այն, որ «Վալլեքս» խմբի «Արմենիան Քափըր Փրոգրամ» («Էյ-Սի-Փի») ՓԲ ընկերության աշխատակիցները շարունակում են աշխատանքից ազատման ծանուցումներ ստանալ: Ինչպես ասվում է <Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում, այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
«2018թ. հոկտեմբերի 19-ից «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) Ալավերդու պղնձաձուլական գործարանը հայտնի պատճառներով կասեցրել է մետալուրգիական արտադրամասի գործունեությունը: Միաժամանակ Ընկերությունը՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով, բոլոր աշխատակիցներին տվել է աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային պայմանագրերի լուծման մասին ծանուցումներ։ Ծանուցումները Ընկերության աշխատողներին հանձնվել են մինչև 2018 թվականի հոկտեմբերի ավարտը։ Համաձայն տրված ծանուցումների, աշխատանքային հարաբերությունների լուծում նախատեսվում է իրականացնել 2018 թվականի դեկտեմբերի 24-ից հետո՝ 5 օրվա ընթացքում։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի շուրջ մի շարք օբյեկտիվ հանգամանքների առկայությունը, հավատարիմ մնալով ազնիվ գործընկերության սկզբունքներին և խորապես մտահոգ լինելով Ընկերության աշխատողների սոցիալական խնդիրներով՝ «Վալլեքս» խումբը տեղեկացնում է՝
Հուսով ենք, որ մեր համագործակցությունը ՀՀ Կառավարության հետ կշարունակվի փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում ՝ ի շահ Ալավերդցու, Լոռեցու և Հայաստանի Հանրապետության՚, - ասվում է հաղորդագրությունում: