Արմինֆո.Ըստ 2018 թվի արդյունքների, Հայաստանում ակնկալվում է կանխատեսվող մակարդակից ցածր ինֆլյացիա: Դեկտեմբերի 18-ին մամուլի ասուլիսում այդպիիս կանխատեսում է արիել Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը: Նա նշել է, որ նոյեմբերին տարեկան գնաճը կազմել է 1.8%, իսկ 2018 թվականի ավարտին այդ ցուցանիշն ակնկալվում է 1.5-1.8% սահմաններում:
«Ցածր ինֆլյացիոն մակարդակը, որը պահպանվել է մի քանի տարիների ընթացքում եւ վերջին ամիսներին, թույլ է տալիս վարել ընդլայնված դրամավարկային քաղաքականություն, ինչն արտացոլվում է նաև տոկոսադրույքների նվազման եւ վարկավորման ծավալների ավելացման միտումներում», - ասել է նա:
Ամփոփելով ասվածը` Կենտրոնական բանկի ներկայացուցիչը նշել է, որ վերջին տարիներին ձեւավորված ցածր ինֆլյացիոն միջավայրը շատ կարեւոր է տնտեսության համար: «Առաջին հերթին, այն կարեւոր է բնակչության գնողունակության ապահովման տեսանկյունից, քանի որ մեր երկիրը դեռեւս չի կարողանում ապահովել տնտեսական աճի ներառական մոդել: Երկրորդ, դա կարեւոր է ֆինանսական շուկայի բոլոր հատվածներում ցածր տոկոսադրույքների ձեւավորման տեսանկյունից, ինչը թույլ է պահպանել լայն դրամավարկային քաղաքականություն», - բացատրել է նա:
Ստեփանյանի խոսքերով, երկրում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունները, որոշ չափով, կարգավորիչին ապարտավորեցրել են լինել ավելի զգուշավոր և պահպանողական իր իր կանխատեսումների եւ գործունեության մեջ` 2018-2019 թվականներին առաջադրված նպատակներն իրագորիծելու համար: Այս իմաստով Կենտրոնական բանկի խորհրդի անդամը նշել է Կենտրոնական բանկի գործունեության եւ կանխատեսումների վրա ազդող գործոնները: Նախ, նա ուշադրություն է հրավիրել շուկայի մրցակցության աճի միտումների վրա, ներառյալ, շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ձեռնարկությունները: Խոսելով վերջին միտումների մասին` Ա. Ստեփանյանը նշել է, որ իրենց գնային քաղաքականության մեջ առավել պահպանողական մոտեցում են ցուցաբերում:
Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ միջազգային շուկայում գների բարձրացումը ազդում է ներքին շուկայի գների վրա երկարիաժամկետ հեռանկարում, եւ ոչ թե անմիջապես, ինչպես` նախկինում: Այս համատեքստում նա, մասնավորապես, վկայակոչել է վառելիքի շուկան: «Երկրորդ, նոր կառավարությունը ուշադրությունը սևեռում է պետական ծախսերի արդյունավետությանը, հատկապես` պետական գնումների եւ կապիտալ շինարարության առումով` փորձելով նվազեցնել եւ վերացնել կոռուպցիոն ռիսկերը, որոնք նախկինում է կային», - ասել է նա: Նշելով դա որպես դրական գործոն` Ա.Ստեփանյանը նշել է, որ մյուս կողմից, դա նվազեցնում է տնտեսության մեջ պետական միջոցների ներգրավվածության տեմպերը: Այս առնչությամբ նա հավելել է. «Ընթացիկ տարվա արդյունքներով, երբ Ֆինանսների նախարարությունը ամփոփում է բյուջեի ցուցանիշները, մենք կտեսնենք, որ պետական ծախսերի մասով կարձանագրվի խնայողությունների զգալի ծավալ, և ՀՆԱ նկատմամբ բյուջեի դեֆիցիտի մակարդակը, ըստ նախնական գնահատումների, կկազմի մոտ 1.3%` տարիների ընթացքում դիտվող 2%-ի դիմաց:
Որպես հաջորդ կարեւոր գործոն` Ա. Ստեփանյանը նշել է գյուղատնետսության ցուցանիշները, որոնք նույնպես ազդել են կարգավորողի կանխատեսումների եւ գործունեության վրա: Մասնավորապես, վկայակոչելով Վիճակագրական կոմիտեի տվյալները, նա նշել է, որ այս տարվա երկրորդ կեսից գյուղատնտեսության ոլորտում անկում է արձանագրվել, մասնավորապես, նոյեմբերի վերջին` 20%: «Գյուղատնտեսական արտադրանքի առաջարկի կտրուկ անկումը պետք է ազդեր գնային ֆոնի վրա: Այնուամենայնիվ, ինչպես տեսնում ենք, գյուղատնտեսական ապրանքների գներային դիապազոնը, մասնավորապես, շուկայում առյուծի բաժինը զբաղեցնող մասը, մնացել է նույն մակարդակին, ինչ նախորդ տարի էր: Սա վկայում է վիճակագրական հաշվարկների թերացումների մասին», - կարծում է նա:
Պատասխանելով հաջորդ տարվա կանխատեսմանն առնչվող ԱրմԻնֆո-ի հարցին` Ա. Ստեփանյանը նշել է, որ առաջիկա ամիսներին կպահպանվի ցածր ինֆլյացիոն միջավայրը, իսկ մինչև հաջորդ տարվա վերջը Կենտրոնական բանկը կփորձի հասնել թիրախային շեմին (4%): «Ուսումնասիրիելով եւ համեմատելով մի շարք գործոններ, որոնք առնչվում են, մասնավորապես, ստվերային տնտեսության կրճատմանը, մեծ հավանականությամբ կարելի է ակնկալել, որ Կենտրոնական բանկը հաջորդ տարեվերջին կապահովի թիրախային շեմին մոտ գնաճ», - եզրափակել է նա: