Արմինֆո.Հաշվի առնելով ձեւավորված ցածր գնաճային միջավայրը ընդլայնվող դրամավարկային քաղաքականության պահպանման պայմաններում` ՀՀ Կենտրոնական բանկն առաջիկա ամիսներին, ամենայն հավանականությամբ, վերաֆինանսավորման տոկոսադրույքը չի փոխի: Դեկտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը:
«Սակայն հետագա իրադարձությունները կարող են սրբագրել մեր ապագա գործունեությունը, մասնավորապես` հաջորդ տարվա երկրորդ կեսին: Այս առումով ես կարծում եմ, որ մենք շարունակելու ենք լայն դրամավարկային քաղաքականություն վարել: Կանխատեսվող սցենարից ինֆլյացիայի և տնտեսական զարգացման շեղման ռիսկեր հայտնվելու դեպքում Կենտրոնական բանկը, համապատասխանաբար, կսրբագրի դրամավարկային պայմանները` գների կայունություն ապահովելու նպատակով», - նշել է նա:
Հիշեցնենք, որ 2017 թ. փետրվարից մինչեւ օրս ՀՀ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանում է 6% մակարդակում: Բացի այդ, լոմբարդային ռեպո գծով տոկոսադրույքները պահպանվել են 7.5%, իսկ բանկերից ներգրավված ավանդներինը` 4.5% մակարդակում: Մինչ այդ վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերանայվել էր 2017 թ. փետրվարի 14-ին, երբ այն 6.25% ից իջեցվել էր մինչև 6%, զուգահեռաբար, լոմբարդային ռեպո տոկոսադրույքները նվազել էի 7.75% -ից մինչեւ 7.5%, իսկ բանկերից ներգրավված ավանդներինը` 4.75% -ից մինչեւ 4,5%:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |