Արմինֆո. 2019 թվականին Հայաստանը 512 մլն դոլարով կավելացնի պետական պարտքը, որից 21 մլն դոլար` Կենտրոնական բանկի գծով: Ընդ որում, ընթացիկ ֆինանսական տարում Հայաստանը նախատեսում էր միջոցներ ներգրավել 446 մլն դոլարի չափով, որից 31 մլն` Կենտրոնական բանկի գծով:
Ինչպես հայտարարել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով 2019 թվականի փոխառությունների ծրագիրը, նոր կառավարությունը չի վախենում քննադատությունից: «Եթե մենք ունենք պետական բյուջե, որտեղ կա պակասուրդ, ապա ի՞նչ աղբյուր ենք մենք պատկերացնում պակասուրդը ծածկելու համար: Փոխառություններ», - ասել է Ջանջուղազյանը:
Այսպես, 2019 թվին Հայաստանի պետական բյուջեի պակասուրդը կկազմի մոտ 151,6 մլրդ դրամ (մոտ 313 մլն դոլար) կամ ՀՆԱ-ի 2,2%` 2018 թվականի համար ամրագրված 156,9 մլրդ դրամի (մոտ 325 մլն դոլար) կամ ՀՆԱ 2,7-ի դիմաց: Պակասուրդը ֆինանսավորվելու է արտաքին աղբյուրներից` 97.5 մլրդ դրամի (մոտ 202 մլն դոլար), իսկ ներքին ռեսուրսների հաշվին` 54.1 մլրդ դրամի (մոտ 112 մլն դոլար) չափով:
ՀՀ Ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության ներկայացուցիչ Արթուր Համբարձումյանի խոսքերով, հաջորդ տարի նախատեսված շուրջ 490 մլն դոլար արտաքին փոխառություններից շուրջ 152,1 մլն դոլարի (74 մլն դրամ) կուղղորդվի այդ նպատակին: Եվսլ 337,6 մլն դոլար կամ 164,2 մլրդ դրամ ներգրավվելու է նպատակային ծրագրերի համար: Վարկերի սպասարկմանը կուղղորդվի 292,6 մլն դոլար, որից 175 մլն դոլարը կօգտագործվի արտաքին պարտքի հիմնական գումարի մարման, եւ 117.6 մլն դոլար` վարկերի տոկոսադրույքներին:
343 մլն դոլարի խոշորագույն վարկը նախատեսվում է ստանալ Ռուսաստանից, որից 192.9 մլն դոլարը հաստատվել է: 53,1 մլն դոլար ակնկալվում է Ասիական զարգացման բանկից, 50,4 մլն դոլար` Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից, Միջազգային զարգացման ընկերակցությունը կտրամադրի 9,7 մլն դոլար, Եվրոպական ներդրումային բանկը` 9,4 մլն դոլար, Գերմանական բանկը` 7,5 մլն դոլար, Վերակառուցման և զարագցման եվրոպական բանկը` 7,3 մլն դոլար, Ֆրանսիանկտրամադրի 3,3 մլն դոլար, Եվրասիական բանկը` 3 մլն դոլար, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը` 2,8 մլն դոլար եւ ՕՊԵԿ-ի զարգացման միջազգային հիմնադրամը` 0,2 մլն դոլար:
Ընդհանուր առմամբ, որպես բյուջետային աջակցություն կստացվի 152 մլն դոլար, էներգետիկայի ոլորտը կստանա 133 մլն դոլար, որից 104,8 մլն դոլար կուղղորդվի Հայկական ԱԷԿ-ի վերականգնման ծրագրին: Հատկանշական է, որ պետական հատվածի բարեփոխման տարբեր ծրագրերի համար կներգրավվի 103 մլն դոլար, իսկ ճանապարհաշինության համար` ընդամենը 45 մլն դոլար, կրթության ոլորտին` 32 մլն դոլար, գյուղի եւ ոռոգման ոլորտի խնդիրների լուծմանը` 17 մլն դոլար, ջրամատակարարմանը` 5 մլն դոլար, աղբահանությանը` 3 մլն դոլար: Ինչպես լրագրողներին ասել է Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, կառավարությունը պատրաստ է արտաքին պարտքի ավելացման համար իր հասցեին հնարավոր քննադատությանը: Կառուցողական քննադատությունը, կարծում է նա, կարող է յուրօրինակ ահազանգ Ֆինանսների նախարարության համար` «թույլ տված սխալներն ուղղելու» առումով: Ջանջուղազյանը համաձայն չէ այն կարծիքին, որ պակասուրդով բյուջե պլանավորող երկիրը կարող է ձեռնպհա մնալ արտաքին փոխառություններից, անգամ` օլիգարխներին «լրջորեն ցնցելու» պարագայում: «Որքան ուզում եք ցնցեք, չէ որ մենք չենք պատրաստվում հարկային եկամուտներն օգտագործել պարտքը մարելու համար», - ասել է ֆինանսների նախարարի պաշտոնակատարը: Ըստ Ջանջուղազյանի, կարիք չկա կենտրոնանալու պետական պարտքի անվանական աճի վրա, որը կշարունակվի: Նրա ասելով, արժե մտածել ոչ թե պարտքի մարման, այլ այն մասին, թե ինչպես նվազեցնել պարտքի նշանակալիությունը երկրի տնտեսության համար: «Այսինքն` պետք է հասնենք այն բանին, որպեսզի մեր տնտեսությունն աճի ավելի արագ, քան արտաքին պարտքը», - ասել է Ջանջուղազյանը:
Նշենք, որ հաջորդ տարի հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում պետական պարտքի մակարդակը կկայունացվի: Այսպես. ակնկալվում է, որ ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության ցուցանիշը 2018 թվականի վերջին կանխատեսված 55% -ից կկրճատվի մինչեւ ՀՆԱ 53.43%, իսկ ՀՆԱ նկատմամբ կառավարության պարտքի հարաբերակցությունը` 53.4% -ից մինչեւ 49.7%: Ընդհանուր առմամբ, 2019 թվականի վերջին պետական պարտքը կաճի մինչև 7.468 մլրդ դոլար` ընթացիկ տարվա բյուջեով ակնկալվող շուրջ 7.2 մլրդ դոլարից, Ֆինանսների նախարարության կողմից վերանայված 7.053 մլն դոլարից կամ ՀՆԱ-ի 55%, իսկ կառավարության պարտքը կկազմի 6 մլրդ 844.5 մլն դոլար (դոլարի նկատմամբ դրամի հաշվարկված փոխարժեքը 483.38 դրամ/1դոլար):