Արմինֆո.Դեկտեմբերի 25-ին կայացավ Կոնվերս Բանկի <<Նոր Հաճըն>> մասնաճյուղի վերաբացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին հյուրեր Կոտայքի մարզպետարանից, Նոր Հաճնի համայնքապետարանից, գործարար համայնքի ներկայացուցիչներ, հաճախորդներ…
Վերաբացումից հետո մասնաճյուղը վերսկսելու է աշխատանքը ք. Նոր Հաճն, Չարենցի փ. թիվ 8 հասցեում՝ ավելի հարմարավետ, ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող պայմաններում:
<<2019թ. Կոնվերս Բանկը շարունակելու է իր մասնաճյուղային ցանցի ընդլայնման քաղաքականությունը՝ արդեն տարեսկզբից վերաբացելով <<Կենտրոնական>> և բացելով <<Արշակունյաց>> մասնաճյուղերը: Նախատեսում ենք, որ հաջորդ տարեվերջին Բանկը մասնաճյուղեր կունենա նաև այն տարածաշրջաններում, որտեղ այսօր ներկայացված չէ: Զուգահեռաբար, կշարունակվեն մասնաճյուղերի նորոգման, արդիականացման, սպասարկման պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանքները >>,-ասաց Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:
2019թ. Կոնվերս բանկը շարունակելու է նաև աշխատանքները առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների պարզեցման, հասանելիության և սպասարկման լավագույն որակի ապահովման ուղղությամբ:
<<Կոնվերս Բանկը՝ լինելով Նոր Հաճնում գործունեություն ծավալած առաջին բանկը, առանձնանում է ոչ միայն առաջարկվող ծառայությունների հասանելիությամբ և սպասարկման բարձր որակով, այլև քաղաքապետարանի հետ համագործակցության երկարամյա փորձով: Կոնվերս Բանկ- համայնքապետարան հարաբերությունները կառուցված են գործընկերային և բարեկամական համագործակցության հենքի վրա, որի վառ ապացույցը Բանկի կողմից Նոր Հաճնի հիմնադրման 60ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությանը աջակցությունն էր՝ որպես գլխավոր հովանավոր>>,-ասաց համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանը:
Նշենք, որ Կոնվերս Բանկը Կոտայքի մարզում ներկայացած է 6 մասնաճյուղով:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |