Արմինֆո.Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը չի կարծում, որ Ռուսաստանի կողմից Հայաստան մատակարարվող գազի գինը կբարձրանա: Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում:
«Ռուս գործընկերների հետ բանակցությունները շարունակվում են, և մենք աշխատում ենք սակագինն իջեցնելու ուղղությամբ: Ռուսական կողմի առաջարկներին տեղյակ չեմ: Բնականաբար, լավագույն արդյունքը մեզ համար պիտի լինի սակագինն իջեցնելը>,- ընդգծել է Բաղրամյանը: Այնուամենայնիվ, նախարարի պաշտոնակատարն ավելացրել է, որ չի կարծում, թե գինը կբարձրանա: <Ամեն դեպքում արդյունքներին մնացել է սպասել մի քանի օր>,- ասել է նա:
Նշենք, որ ներկայումս Հայաստանը ռուսական գազ է ստանում 1000 խմ դիմաց 150$ գնով: Սակայն, այդ պայմանագրի ժամկետը լրանում է 2019 թ. հունվարի 1-ին:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |