Հինգշաբթի, 27 Դեկտեմբերի 2018 14:23
Ալեքսանդր Ավանեսով

Կառավարությունը 300 մլն դրամ կուղղորդի ոռոգման համակարգի աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը

Կառավարությունը 300 մլն դրամ կուղղորդի ոռոգման համակարգի աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը սուբվենցիաների տեսքով 300 մլն դրամ կուղղորդի ոռոգման համակարգի աշխատակիցներին աշխատավարձերի վճարմանը:  Այդ մասին որոշում է կայացվել  դեկտեմբերի 27-ին գործադիր մարմնի նիստում:

 

Ներկայացնելով որոշման նախագիծը` էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նշել է, որ 2017 թ. լրացուցիչ ֆինանսական միջոցների չտրամադրման արդյունքում 5.7 մլրդ դրամ կրեդիտորական պարտքը տեղափոխվել է 2018 թվական՝ առաջացնելով կրկնակի բեռ տարվա համար: 2018 թվականին ոռոգման համակարգի ֆինանսական վերականգնման համար տրամադրված 5.74 մլրդ դրամի սուբսիդիաների եւ 0.75 մլրդ դրամից այս տարվա հունվարին հատկացվել է ընդամենը 4.1 մլրդ դրամ` 2017-ի պարտքերը մարելու համար: Այս գումարից ջուր օգտագործողների եւ «Ջրատ» ՓԲԸ-ի միջեւ բաժանվել է 2.39 մլրդ դրամ `մասնակիորեն մարելու նախորդ տարվա պարտքը: Միեւնույն ժամանակ, կան հարկերի, աշխատավարձերի վճարման և գարնանային աշխատանքի նախապատրաստման գծով պարտքեր:  Արդյունքում` ընկերություններում աշխատավարձի գծով  գոյացել է 595 մլն դրամի պարտք, ևս 149,3 մլն դրամ ընկերությունների հարկային պարտավորություններն են, որոնցից 46,1 մլն դրամն արգելանքի տակ է: Գարեգին Բաղրամյանը, մասնավորապես, նշել է, որ ջրի սակագնի փոխհատուցման համար տրամադրվող պետական ​​սուբսիդիաների առյուծի բաժինը ուղղորդվում է կրեդիտորական պարտքերին առնչվող խնդիրների լուծմանը:

 

Նախարարի պաշտոնակատարը նաեւ հաղորդել է օգտագործված ոռոգման ջրի դիմաց հավաքագրվող միջոցների ծավալների 64%-ից մինչեւ 50% նվազման մասին: Նրա ասելով,  ոռոգման համակարգում կիրականացվեն արմատական բարեփոխումներ, ինչպես կառուցվածքային, այնպես էլ ինստիտուցիոնալ: 2019 թվին,  ինչպես նշել է Գարեգին Բաղրամյանը, լիովին վերանայվելու են համակարգում առկա խնդիրների լուծման ռազմավարությունը եւ մոտեցումները: