Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Ընդերքի գործակալությունում առկա և տարբեր գերատեսչություններից ստացված տեղեկությունների համաձայն՝ 2018 թվականի մայիսի 5-ից մինչև նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում գրավոր զգուշացումներ են ստացել օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող 128 ընկերություններ, որից 14-ը` մետաղական, 112-ը` ոչ մետաղական և 2-ը` հանքային ջուր:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, ընկերությունները զգուշացվել են ընդերքօգտագործման վճարման ապառքների մասով և աշխատանքային նախագծում ամրագրված պահանջները և օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրերով սահմանված պարտավորությունները սահմանված ժամկետներում չկատարելու հիմքով:
Հետևողական աշխատանքի արդյունքում 01.12.2018թ-ի դրությամբ գանձվել է մոտ 360000.0 հազար դրամ, որից՝ պետական տուրքի մասով՝ 93500.0 հազար դրամ, շրջակա միջավայրի դրամագլխի մասով՝ 80500,0 հազար դրամ, մշտադիտարկումների մասով՝ 3000.0 հազար դրամ և համայնքի սոցիալական մեղմացման ծրագրի ապահովման մասով՝ 183000,0 հազար դրամ:
Գրավոր զգուշացումներում նշված խախտումները սահմանված ժամկետում չվերացնելու հիմքով օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող 35 ընկերությունների նկատմամբ ներկայացվել են միջնորդագրեր ընդերքօգտագործման իրավունքները դադարեցնելու վերաբերյալ։ 10-ը ոչ մետաղական ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքները դադարեցվել են, 21 ընկերությունների մասով գործընթացը ընթացքի մեջ է (այդ թվում՝ 4 մետաղական ), իսկ 4 ընկերությունների վարչական վարույթը կարճվել է՝ գրավոր զգուշացման հիմքերը վերացնելու հանգամանքով:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |