Հինգշաբթի, 10 Հունվարի 2019 14:28
Ալեքսանդր Ավանեսով

2018 թվականին նախորդ տարվա համեմատ ուղևորահոսքն աճել է 11.9 տոկոսով

2018 թվականին նախորդ տարվա համեմատ ուղևորահոսքն աճել է 11.9 տոկոսով

Արմինֆո.2018թ. Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է  2 856 673 ուղևոր, որը 11.9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

 

2018թ., <Զվարթնոցում> ուղևորահոսքն ավելացել է 10 տոկոսով: Եթե 2017թ. <Զվարթնոց> միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 2,448,251 ուղևոր, ապա 2018թ. այդ ցուցանիշը կազմում է 2,690,727 ուղևոր:

 

2018 թվականին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 165,946 մարդ: 2017 թվականի 105,664 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 57 տոկոս:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին <Արմենիա Միջազգային Օդանավակայաններ> ՓԲԸ-ից,

 «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա համեմատ, 9.8 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: