Արմինֆո. Հայաստանի ապահովագրական գործակալներն անհանգստացած են, որ ASWA համակարգով ԱՊՊԱ վկայագրերի առցանց վաճառքի պատճառով իրենք կարող են կորցնել աշխատանքը: Այս առնչությամբ մի քանի ապահովագրական գործակալ ցույց են անցկացրել կառավարության շենքի մոտ՝ հայտարարելով, որ դա սպառնում է ԱՊՊԱ պայմանագրերի թանկացմամբ, ապահովագրական գործակալների և նրանց եկամուտների կրճատմամբ:
Մինչդեռ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյում ԱրմԻնֆո-ին պարզաբանել են, որ ԱՊՊԱ պայմանագրերի որևէ թանկացում չկա և չի նախատեսվում: <ԱՊՊԱ գործընթացների տեղափոխումը ASWA միասնական հարթակ ԱՊՊԱ պայմանագրերի թանկացում չի ենթադրում>:
Խոսքը վերաբերում է 2017 թ. նոյեմբերին մեկնարկած ASWA համակարգին՝ ապահովագրական շուկայի համար մեկ պատուհանին և միասնական պլատֆորմին՝Armenian Single Window for Automative նախագծի համաձայն: Այդ պահից սկսած՝ ավտոսեփականատերերին հնարավորություն ընձեռվեց ցանկացած ապահովագրական ընկերության հետ on-line ռեժիմով ԱՊՊԱ պայմանագրեր կնքել՝ 5% զեղչով ապահովագրական վկայագրի ձևակերպմամբ:
2017-ի դեկտեմբերի կեսերին գործարկվեց ևս մեկ հմարավորություն`վճարների կատարումը TelCell, EasyPay և ՄոբիԴրամ, Edram(idram) համակարգերի միջոցով:
Նշենք, որ Armenian Single Window for Automative (ASWA) նախագիծն իրականացվում է 2014 թվականին ֆրանսիական <Բյուրո Վերիտաս> (Bureau Veritas Inspection Valuation Assessment and Control) ընկերության հետ կքնված պայմանագրի շրջանակներում: 2017 թ. նոյեմբերից ԱՊՊԱ վկայագրերը կնքվում են այդ համակարգով, այսինքն՝ բոլոր ապահովագրական ընկերություններն այդ պահից ապահովագրական վկայագրեր են տրամադրում միայն միասնական պլատֆորմի միջոցով:
Հիշեցնենք, որ Հայաստանում 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ գործում է 6 ապահովագրական ընկերություն և 2888 ապահովագրական գործակալ: Վերջիններիս թիվը տարեկան կտրվածքով (2018 թվականի հոկտեմբերի 1-ը՝ 2017 թ. հոկտեմբերի 1-ի համեմատ) կրճատվել է 3511-ով:
RUB | 4.19 | -0.01 |
USD | 395.10 | -0.14 |
EUR | 420.39 | 0.41 |
GBP | 492.14 | 0.22 |
CAD | 286.14 | -0.33 |
JPY | 25.55 | -0.01 |
CNY | 54.58 | -0.02 |
CHF | 433.51 | 0.65 |