Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոն և հանդիպել կենտրոնի կառավարիչ Իսսա Աբդուլֆաթթահ Կազիմի ու գործադիր տնօրեն Արիֆ Ամիրիի հետ։
Հանդիպմանը քննարկվել են ֆինանսական սեկտորում համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես կարևորվել է եվրասիական տարածաշրջանում առկա ներուժի առավելագույն օգտագործումը։
Խոսվել է նաև Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնի հետ համագործակցությամբ Հայաստանում նմանատիպ համատեղ կառույց ստեղծելու հնարավորության մասին, որը կմատուցի նույնանման ծառայություններ։
Հանդիպումից հետո նախագահ Սարգսյանը շրջայց է կատարել կենտրոնում։
RUB | 3.74 | 0.08 |
USD | 397.88 | 3.24 |
EUR | 418.65 | 1.83 |
GBP | 505.55 | 4.71 |
CAD | 283.45 | 1.69 |
JPY | 26.50 | 0.18 |
CNY | 54.70 | 0.20 |
CHF | 449.28 | 1.03 |