Ուրբաթ, 18 Հունվարի 2019 12:01
Ալեքսանդր Ավանեսով

Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 700 մլն եվրո վարկ կտրամադրի ենթակառուցվածքային նախագծերի իրագործման համար

Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 700 մլն եվրո վարկ կտրամադրի ենթակառուցվածքային նախագծերի իրագործման համար

Արմինֆո.Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի ավելի քան 700 մլն եվրո վարկ` ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար: Այդ մասին ասվում է Եվրոպական հանձնաժողովի կայքում զետեղված զեկույցում:

 

Զեկույցում նշվում է, որ Հայաստանին հատկացվող վարկային ռեսուրսները կդառնան «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրներին `Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային եւ Բելառուսին Եվրամիության ընդհանուր աջակցության մի մասը:  Ծրագրի ընդհանուր բյուջեն, որը կֆինանսավորվի Եվրամիության եւ Համաշխարհային բանկի համատեղ ջանքերով, կկազմի 13 մլրդ եվրո:

 

Նախագիծը ենթադրում է 4800 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների եւ երկաթգծերի կառուցում, ինչպես նաեւ նավահանգիստների, օդանավակայանների, լոգիստիկ կենտրոնների եւ անցակետերի զարգացում: Բրյուսելում գտնում են, որ «Արեւելյան գործընկերության՚ երկրներում `Վրաստանում, Ադրբեջանում, Հայաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում ենթակառուցվածքների զարգացումը կնպաստի այդ երկրների տնտեսական աճին եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը: Որոշ նախագծեր  նախատեսվում է ավարտել արդեն 2020 թվականին, իսկ մյուսները` միայն 2030 թ: Նշենք, որ ավելի վաղ Երեւանում արդեն նախանշվել են ֆինանսավորման ուղղություններ: Առաջնահերթ նախագծերի թվում, մասնավորապես, նշվել է Արտաշատ-Ագարակ ավտոճանապարհի վերակառուցումը, որը հանդիսանում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարության մաս:

 

Ինչպես ակնկալվում է, որ ԵՄ-ն 450 միլիոն եվրո կտրամադրի այդ նախագծի համար: Մինչեւ 2030 թվականը հիմնական խնդիրների թվում նշվում են Երեւան-Վանաձոր ավտոմայրուղու արդիականացման ծրագիրը, որն արժե 7,5 մլն եվրո, Գյումրի-Բավրա ճանապարհի վերակառուցումը` 41 մլն եվրո, ինչպես նաեւ Մեղրիում նոր սահմանային անցակետի կառուցումը` 15 մլն եվրո:

 

Հիշեցնենք նաև, որ 2017 թվին «Արեւելյան գործընկերության՚ գագաթաժողովին  ծրագրում վեց անդամ պետություններ ներառվել են  Trans-European տրանսպորտային ցանցում, որի նպատակն է  Եվրամիության եւ նրա հարեւանների տրանսպորտային համակարգի կատարելագործումը:

 

«Արեւելյան գործընկերությունը՚ 2009 թվին Փարիզում մեկնարկած Եվրամիության ծրագիրն է, որի գաղափարը ներկայացրել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին: «Արևելյան գործընկերության՚ հիմնական խնդիրը նախկին ԽՍՀՄ վեց երկրների` Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ ԵՄ կապերի զարգացում է: Հայաստանը 2017 թվականին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ստորագրել ԵՄ հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը: