Արմինֆո.IDbank-ի 6-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են են «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում և հունվարի 24-ից ընդգրկվելու են պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում։ Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն AMANLBB26ER3 ծածկագրով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, հունվարի 25-ից երկկողմանի գնանշումից հետո ներդրողները հնարավորություն կունենան ազատ գնել եւ վաճառել դրանք։
Պարտատոմսերը թողարկվել են 2018թ. հոկտեմբերի 22-ին՝ $100 անվանական արժեքով։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 2 տարի 3 ամիս է, արժեկտրոնային եկամուտը՝ 5,25%, որը կվճարվի եռամսյա պարբերականությամբ։
Տեղաբաշխված պարտատոմսերի ընդհանուր ծավալը 5 մլն ԱՄՆ դոլար է։
«IDBank-ը հանդիսանում է Հայաստանի ֆոնդային շուկայի ամենաակտիվ մասնակիցներից մեկը․ Բանկն արդեն իսկ թողարկել է անվանական արժեկտրոնային դոլարային եւ դրամային պարտատոմսերի 6 տրանշ` ընդհանուր՝ $25 մլն եւ 1 մլրդ դրամ ծավալներով։ 1-ին թողարկման պարտատոմսերը IDBank-ը մարել է 2018 թվականի դեկտեմբերի 12-ին», - ասվում է հաղորդագրությունում: Այս պահին ֆոնդային բորսայում ցուցակված է պարտատոմսերի 20մլն ԱՄՆ դոլարի թվով 4 և 1 մլրդ ՀՀ դրամի թվով 1 տրանշ։
Հիշեցնենք, որ IDBank- ը (նախկինում` Անելիք Բանկ) իր պատմության մեջ առաջին անգամ արժեկտրոնային պարտատոմսեր թողարկել է 2016 թ. դեկտեմբերին, որոնց թողարկման ծավալը կազմել է 5 մլն դոլար, տարեկան եկամտաբերությունը` 6.5%, շրջանառության ժամկետը` 2 տարի: Առաջին թողարկման պարտատոմսերը գնանշվել են, հիմնականում, Abond ցուցակում:
IDBank-ը Հայաստանի շուկայում գործում է 1996 թի հոկտեմբերից (մինչեւ 2018 թ. մայիսի 31-ը կոչվում է «Անելիք Բանկ»): Բանկի բաժնետերերն են Կիպրոսի FISTOCO LTD ընկերությունը` 59.68 տոկոս բաժնեմասով, եւ Լիբանանի CreditBank SA.A.L բանկը` 40.32 տոկոս բաժնեմասով: Անուղղակի մեծամասնական բաժնետերերն են ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank SA.A.L) եւ Վարդան Դիլանյան (FISTOCO LTD):
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |