Չորեքշաբթի, 23 Հունվարի 2019 11:59
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետ. Ատոմային էներգետիկան շատ կարևոր է Հայաստանի համար

Վարչապետ. Ատոմային էներգետիկան շատ կարևոր է Հայաստանի համար

Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի համար չափազանց կարևոր է համարել ատոմային էներգետիկան:  Նա հիշեցրել է, որ գոյություն ունի ՀԱԷԿ շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծ, որն ավարտին հասցնելը գերակայություն է երկրի կառավարության համար:

Վարչապետի հավաստմամբ, Հայաստանի իշխանությունները նաև քննարկում են նոր ԱԷԿ կառուցելու հնարավորությունները: «Առայժմ, դժբախտաբար, որոշակի ոչինչ չեմ կարող ասել, սակայն այդ հարցը մենք քննարկում ենք նաև  այլ հնարավոր գործընկերների հետ: Ատոմային էներգետիկան շատ կարևոր է Հայաստանի համար՚, - ասել է նա «ՌԻԱ Նովոստիին՚, հավելելով, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ԱԷԿ ստեղծման հնարավորություններ են փնտրում Ռուսաստանում, Եվրոպայմում և Չինաստանում: «Սա ոչ միայն ֆիզիկական շինարարության հարց է. շատ կարևոր է գտնել ներդրումներ, հարկավոր է գտնել ֆինանսավորում՚, - ասել է վարչապետը: