Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է չինացի ներդրողների հետ։
Նախարարը ողջունել է հյուրերին և նշել, որ ներդրողներն ունեն նախարարության լիակատար աջակցությունն այն գործընթացներում, որտեղ կզգան պետության օժանդակության կարիքը։ Նախարարը ներկայացրել է նաև ներդրումային ծրագրերի համար պետության աջակցության գործիքակազմը և դրա կիրառման ձևերը։
«Xinjiang Zheng Yi Agriculture Science and Technology COե ՍՊԸ-ի խորհրդի նախագահ Լի Սյենմինը նախարարի ուշադրությանն է ներկայացրել Կոտայքի մարզում վերելակների հավաքման արտադրամաս հիմնելու ներդրումային ծրագիրը, որը նախատեսում է տարեկան ավելի քան 2000 վերելակի արտադրություն, ընդ որում՝ արտադրական գործընթացի մեծ մասը կազմակերպելով Հայաստանում։ Ընկերության ներկայացուցիչներն իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարին։
«Higer Bus Company Limitedե ՍՊԸ-ի ԱՊՀ երկրների ուղղության տնօրեն Ջան Ցիֆան իր հերթին ներկայացրել է տրանսպորտային ցանցի բարելավման և ավտոբուսների ներկրման ծրագիրը։
Հանդիպման ավարտին նախարար Տիգրան Խաչատրյանը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել աջակցելու ներդրողներին և քննարկելու իրենց հուզող խնդիրները, նաև հավելել է․ «Հուսով ենք, մեկնարկող ծրագրերի արդյունքներն այնքան ոգևորիչ կլինեն ձեզ համար, որ դուք կմտածեք Հայաստանում նոր, ավելի խոշոր ծրագրեր նախաձեռնելու մասինե։
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |