Արմինֆո. Հայաստանում ամենակարևոր բարեփոխումները տնտեսական են, մենք պետք է քաղաքական հեղափոխությունը տնտեսականի փոխակերպենք, Դավոսում Euronews-ին հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
<Հենց այդ պատճառով կառավարությունն աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի Հայաստանում բիզնեսով զբաղվելն ավելի հեշտ լինի>,- ընդգծել է նա:
Փաշինյանի խոսքով, կառավարությունը պաստրաստվում է նվազեցնել շահութահարկը՝ օտարերկրյա ներդրումների համար գրավիչ բիզնես մթնոլորտ ստեղծելու համար: <Մենք խրախուսելու ենք մեր քաղաքացիներին՝ որևէ ձեռնարկատիրական գործունեություն սկել, որպեսզի օգնենք նրանց հաղթահարել աղքատությունը, որն ամենամեծ խնդիրն է>, - նշել է նա:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |