Արմինֆո.2019 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանը մտադիր է անցնել եկամտահարկի հարթ համակարգի, որը, անկախ աշխատավարձի չափից, կսահմանվի 23%: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Նշենք, որ 2018 թվի նոյեմբերին ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից իրավական ակտերի e-draft.am միասնական պորտալում ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը նախատեսում էր անցում 2019 թվականի հուլիսի 1-ից:
Այժմ Հայաստանում գործում է հարկման հետևյալ սանդղակը. մինչև 150 հազար դրամ ամսական եկամուտ ումեցողները վճարում են 23 տոկոս, 150 հազարից մինչեւ 2 միլիոն դրամ եկամուտ ունեցողները` 28 տոկոս, իսկ ավելի քան 2 միլիոն դրամ ամսական եկամուտ ունեցողները` 36 տոկոս:
Ինչպես խոստովանում են երկրի ֆինանսական իշխանությունները, խնդիրն այն է, որ եկամտահարկի 25.1-25.2% արդյունավետ տոկոսադրույքը բավականին բարձր է, ինչի առնչությամբ բացասաբար է անդրադառնում ազգային տնտեսության մրցունակության, արտահանման ծավալների վրա, չի նպաստում տնտեսական աճին եւ երկրում աղքատության կրճատմանը: Ավելին, եկամտահարկի գծով մեծ հարկային բեռը հանգեցնում է իրական եկամուտների ոչ լիարժեք հայտարարագրման: Արդյունքում, ինչպես փաստում է Ֆինանսների նախարարությունը հայտարարագրվող եկամտի հիմնական զանգվածը կենտրոնացած է հենց «մինչեւ 150 հազար դրամ քաշային կարգում»:
Պաշտոնական տվյալների համաձայն, վարձու աշխատողների առյուծի բաժինը` 64.9%, ստանում է մինչեւ 150 հազար դրամ (մոտ 610 հազար) աշխատավարձ, 34.8% -ը ստանում է մինչեւ 2 մլն դրամ աշխատավարձ, իսկ 2 մլն դրամից բարձր աշխատավարձ ստացողների թիվը 0.3 % է:
Բացի այդ, ինչպես ցույց են տվել Ֆինանսների նախարարության հետազոտությունները, շահութահարկի գծով հարկային բեռը ՀՀ-ում նույնպես բարձր է, ինչը խոչընդոտներ է ստեղծում երկրում օտարերկրյա ներդրումների ներգրավման ճանապարհին: Հաշվի առնելով այս ամենը և հետևելով համաշխարհային միտումներին` Հայաստանի կառավարությունը իր գործունեության ծրագրում ամրագրել է ուղղակի հարկերի (եկամտահարկ, ֆիզիկական անձանց եկամուտների հարկ) գծով հարկային բեռի նվազման եւ անուղղակի հարկերի (ԱԱՀ, ակցիզային եւ մի շարք տուրքեր) որոշակի բարձրացման նորմը:
Փոխնախարարի խոսքերով, եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, 2019 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանը մտադիր է անցնել եկամտահարկի գանձման հարթ համակարգի, որը, անկախ աշխատավարձի չափից, կսահմանվի 23%-ի չափով: Ընդ որում, մինչեւ 2023 թվականը տոկոսադրույքն աստիճանաբար կնվազի մինչև 20%. 2020 թվի հունվարի 1-ից` մինչեւ 22%, 2021 թվից` մինչեւ 21%, 2022 թվից` մինչեւ 20.5%, իսկ 2023 թվից` մինչեւ 20%: Նոր կարգավորումների անցնելու դեպքում արդեն 2019 թվին պետական գանձարանի հարկային կորուստները գնահատվում են 27.5 մլրդ դրամ: Հետագայում, յուրաքանչյուր տոկոս, մյուս հավասար պայմանների դեպքում, պետական բյուջեի վրա կնստի 12.5 մլրդ դրամ:
2020-2022 թթ. կառավարությունը նաեւ առաջարկում է Հայաստանի քաղաքացիների եւ օտարերկրացիների համար շահութահարկի եւ շահաբաժինների հարկի հավասար դրույքաչափեր` դրանք նույնպես սահմանելով 23% մակարդակում (շահութահարկը 20%- 18, շահաբաժինների հարկը 10%-5% - խմբ.): Ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների համար շահաբաժինների հարկի հավասար պայմանների սահմանման դեպքում բյուջեի հարկային եկամուտների առումով կորուստները կկազմի 1-1.3 մլրդ դրամ:
Միաժամանակ, կառավարությունը նախատեսում է աստիճանաբար վերադառնալ պարտադիր կենսաթոշակային համակարգի նախորդ պայմաններին` մինչեւ 2023 թվականը: Այսպես, 2020 թվի հունվարից աշխատող քաղաքացիների կողմից ամսական պարտադիր վճարներումները կկազմեն 3,5% (6,5% պետական համաֆինանսավորմամբ)` 2018 թվականի հուլիսի 1-ից սահմանված աշխատավարձի 2,5% -ի և պետական գանձարիանից 7,5%-ի փոխարեն: Արդեն 2021 թվից աշխատող քաղաքացիներն իրենց աշխատավարձի 4,5% -ը կտրամադրեն պարտադիր կենսաթոշակային համակարգին, իսկ 2022 թվից` 5% -ը:
Ֆինանսների նախարարությունը նաեւ առաջարկում է ամրագրել, որ Հայաստանում ռեզիդենտ ֆիզիկական անձանց կենսաթոշակները ենթակա չեն հարկման:
Ինչպես նշել է ՀՀ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, ֆինանսական գերատեսչությունը հակված է այն բանին, որ ներկա նախագիծը, այնտեսքով, որով հունվարի 23-ին զեետղվել է e-draft.am պորտալում, վերջնական է: Դեռ 2018 թվականի նոյեմբերին, երբ նախագիծը ներկայացվել էր նախորդ տեսքով, այն անցել է հասարակական եւ գերատեսչական քննարկումների երկար ճանապարհ, սակայն գործընթացը չի կարող անվերջ լինել: Հակառակ դեպքում խնդիրները կմնան չլուծված: «Մեր կարծիքով, սա եզրափակիչ փուլն է: Փաստաթուղթը պորտալում կմնա մինչեւ փետրվարի 7-ը, որից հետո այն ամկփոփվեի եւ կներկայացվի կառավարության քննարկմանը», - հայտարարել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: