Արմինֆո. ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով կառավարությունն այսօր կայացած նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Հիմնավորման համաձայն՝ նախորդ տարիներին սուբվենցիաների տրամադրման կարգով համայնքները ներկայացնում էին իրենց հրատապ հիմնահարցերը մարզպետներին, վերջիններս էլ՝ համապատասխան ոլորտային նախարարություններ, պետական կառավարման հիմնարկներ: Գործող կարգը չէր նախատեսում սուբվենցիաների հայտերի գնահատման կոլեգիալ մարմին, գնահատման չափանիշներ, առաջնահերթություններ, հայտադիմումի կոնկրետ ձևաչափ և այլն: Այդ ընթացակարգով պարզ չէր նաև, թե որ պետական կառավարման մարմիններն են պատասխանատու տարբեր բնույթի սուբվենցիոն ծրագրային առաջարկների գնահատման և բյուջետային հայտում ներառելու համար: Որոշմամբ առաջարկվում է սահմանել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի մշակման, քննարկման և հաստատման կարգը, հայտերի ձևաչափը, գնահատման մեխանիզմները, ինչը հնարավորություն կտա սահմանել արդյունքային վերահսկողության ցուցանիշները յուրաքանաչյուր սուբվենցիոն հայտի համար, ծրագրերի իրականացումը և ֆինանսական միջոցների օգտագործումը կդարձնի ավելի թափանցիկ և վերահսկելի: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել ծրագրերի իրականացման համար համայնքների համաֆինանսավորման չափը՝ կախված ծրագրի ոլորտից և համայնքի աշխարհագրական դիրքից, հայտերի մշակման և ներկայացման պահանջները, միջգերատեսչական հանձնաժողովում հայտերի քննարկման և հաստատման գործընթացը։
Անդրադառնալով հարցին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ խոշորացված համայնքներում ակնհայտորեն ֆինանսական միջոցները հավելյալ գեներացվում են, քանի որ վարչական ծախսերն ավելի քիչ են, և նմանատիպ ծրագրերին այդ համայնքները կարողանում են մասնակցել:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |