
Արմինֆո. Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հնարավոր է համարել Թեղուտի հանքի վերագործարկումը: Այդ մասին նա ասել է հունվարի 31-ին լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով, բանկի հետ կազմակերպչական հարցերը /ՎՏԲ խումբ-Խմբ./ կկարգավորվեն օրենքով սահմանված կարգով: <Կարծում եմ՝ ոչինչ չի խանգարում վերագործարկել հանքը բանկի հետ հարաբերությունները պարզելուց հետո>,- ասել է նախարարը:
Այն հարցին, թե որքան է գնահատվում տնտեսության համար վնասը հանքի շահագործման դադարեցման հետևանքով՝ Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ 2017 թ. Թեղուտն արտահանել է մոտ $120 մլն արտադրանք, նույնքան գնահատվում է 2018 թ. Հայաստանի տնտեսության համար բացասական էֆեկտը:
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է 2007 թվականի նոյեմբերին: Իր պաշարներով Թեղուտի հանքավայրը երկրորդն է Հայաստանում, Քաջարանի պղնձի հանքավայրից հետո 1991 թվականին հանքավայրի սահմանված պաշարները կազմել են 450 մլն.տոննա հանքանյութ, այդ թվում` 1.6 մլն.տոննա պղինձ` 0.355% պարունակությամբ և 99 հազ. տոննա մոլիբդեն` 0.022% պարունակությամբ:
Հանքի շահագործումը կարող է շարունակվել միայն մի շարք տեխնիկական և բնապահպանաման խնդիրների լուծումից հետո, որոնց պատճառով ընկերությունը փաստորեն զրկվել է վարկային աջակցությունից: 2018 թ.
նոյեմբերի 21-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը լրագրողներին հայտնել էր, որ ներկայումս քննարկվում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նոր օպերատորի նշանակման հարցը:
Նշենք, որ «Վալլեքս Գրուպե ՓԲԸ (Vallex Group) հիմնադրվել է 1998 թվականին և միավորում է 20 դուստր և փոխկապակցված ընկերություններ: Դրանց թվում են «Թեղուտե ՓԲԸ-ն, որն ստեղծվել է 2006 թվականին, բաժնետոմսերի լրիվ փաթեթը պատկանում է կիպրոսյան «Թեղուտ Ինվեսթմենթս Լիմիթիդե ՓԲԸ-ին, որի քվեարկող բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է «Արմենիան քոփր Փրոգրամե ՓԲԸ-ին, որի սեփականատերը Վալերի Մեջլումյանն է, ինչպես նաև` «Բեյզ Մեթըլսե ՓԲԸ-ն, որը շահագործում է Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրը, «Armenian Copper Programmeե ՓԲԸ (ACP), որը շահագործում է Ալավերդու պղնձաձուլման կոմբինատը, որտեղ արտադրվում է սև պղինձ: