Արմինֆո.Կոնվերս Բանկը գործարկել է առցանց վարկավորման հարթակ՝ իր հաճախորդներին հնարավորություն ընձեռելով հաշված րոպեների ընթացքում ստանալ առցանց վարկեր այս պահին Հայաստանում լավագույն պայմաններով:
Մասնավորապես, Կոնվերս Բանկն առաջարկում է նմանատիպ այլ վարկատեսակների համեմատ ամենացածր փաստացի տոկոսադրույքը: Վարկավորման հայտում լրացման ենթակա դաշտերի քանակը հասցվել է հնարավոր նվազագույնի, իսկ վարկի գումարը շատ արագ՝ ավտոմատ կերպով հաշվեգրվում է հաճախորդի քարտային հաշվին:
Համապատասխան քարտային հաշվի բացակայության դեպքում հաճախորդը գումարը կարող է ստանալ Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղում: Այս դեպքում գումարը հաճախորդին է տրամադրվում հնարավորինս արագ՝ առանց հավելյալ փաստաթղթավորման՝ միայն նույնականացման հիման վրա:
Վարկավորման առավելագույն գումարը 2 մլն դրամ է, մարման ժամկետը՝ 36 ամիս, տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 20.08 տոկոսից 21.39 տոկոս: Լրացուցիչ այլ վճարներ նախատեսված չեն:
Մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/moneyonline/
հղումով:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |