Արմինֆո. Germania ավիաընկերությունը և վերջինիս տեխնիկական սպասարկման գծով դուստր ընկերություններ Germania Technik Brandenburg-ը և Germania Flugdienste-ը հայտարարել են սնանկացման մասին: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են <Զվարթնոց> օդանավակայանի մամուլի ծառայությունում, ընկերությունը հայտարարել է իր սնանկացման և Բեռլին-Երևան-Բեռլին ուղիղ չվերթները դադարեցնելու մասին:
1978 թ. հիմնադրված Germania մասնավոր ընկերությունն իր սնանկությունը ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել դատարան: Ինչպես նշվում է ավիափոխադրողի պաշտոնական հաղորդագրության մեջ, ավիաընկերության մոտ խնդիրներ են առաջացել՝ վառելիքի գնի կտրուկ բարձրացման, միաժամանակ դոլարի նկատմամբ եվրոյի թուլացման հետ կապված: Ընկերության գլխավոր տնօրեն Կարսթեն Բալկեն ափսոսանք է հայտնել ընկերության սնանկացման և աշխատակիցների վրա այդ քայլի ազդեցության առնչությամբ:
Թռիչքները դադարեցվել է փետրվարի 4-ի՝ լույս 5-ի գիշերը: Ուղևորները, ովքեր հասցրել են ձեռք բերել ավիաընկերության տոմսերը տուրփաթեթների շրջանակներում, պետք է կապվեն տուրօպերատորների հետ, նշվում է ընկերության հաղորդագրությունում:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |